«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2016 թ.-ի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են 1. Արարատբանկը, 2. Ամերիաբանկը, 3. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 4. Յունիբանկը, 5. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ։

Հարկ է նշել, որ, չնայած բանկային հատվածում համախմբմանը, «ԱՌԿԱ»-ի 2016 թ.-ի մամուլի վարկանիշում վերլուծվել է 20 բանկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսօր հանրապետությունում գործում է 17 առևտրային բանկ:

Այդպիսով, անցած տարի բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 5 764.81` 2015 թ.–ի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 1 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2016 թ.–ին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է` 4237,3` ընդդեմ 2015 թ.-ի 3403,9-ի: Ընդ որում, առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 74 տոկոսը:

2016 թ.–ի արդյունքներով, մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է Արարատբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 23,3 տոկոս կամ 1340,4` ընդդեմ 2015 թ.-ի 779,1-ի (72 տոկոսի աճ)։

Այնուհետև Ամերիաբանկն է` 22,2 տոկոս մասնաբաժնով, ԸՎՑ–ն կազմում է 1278,9` 2015 թ.-ի 602.2–ի համեմատ (2,1 անգամ աճ):

Երրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 13,2 տոկոս մասնաբաժնով, ԸՎՑ–ն` 759,3` ընդդեմ 2015 թ.-ի 994,7-ի համեմատ (23,7 տոկոսի անկում):

Չորրորդ տեղում է Յունիբանկը` 9.2 տոկոս մասնաբաժնով կամ 527.9 ԸՎՑ–ով` 2015 թ.-ի 197,3–ի համեմատ(2,7 անգամ աճ):

Առաջատարների հնգյակը եզրափակում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի ԸՎՑ-ի մասնաբաժինը կազմել է 5,7 տոկոս կամ 330.8` ընդդեմ 2015 թ.-ի 269,8-ի:

Հիշեցնենք, որ «ԱՌԿԱ» գործակալության 2015 թ.–ի մամուլի վարկանիշը հետևյալ տեսքն ուներ` 1. ՎՏԲ–Հայաստան Բանկը 2. Արարատբանկը, 3. Ամերիաբանկը, 4. Անելիք բանկը, 5. Հայէկոնոմբանկը։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ, այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ:

Ընդ որում, ՎՏԲ–Հայաստան Բանկի ԸՎՑ–ն կազմել է 320,3` 2015 թ.–ի երրորդ եռամսյակում գրանցված 346,2–ի և 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 87,4–ի համեմատ։

Հարկ է նշել, որ 2016թ.–ի երրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 19 առևտրային բանկերից միայն 12 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում #04 (28), 2016 թ.–ի չորրորդ եռամսյակ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img