Sun, 22 February
0.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Հայաստանի բանկային համակարգն 2016 թվականն ավարտել է երկնիշ աճով

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը մինչկապիտալացման երկամյա հարկադիր շրջանի պայմաններում 2016 թվականն ավարտել է ատկիվների և պասիվների երկնիշ աճով:

ԿԲ-ի կողմից բանկերի կապիտալի նվազագույն չափը 6 անգամ` մինչև 30 մլրդ դրամ, խոշորացնելուց հետո բանկային շուկայում սկսվել է միջոցների ներգրավման և միավորման գործարքների որոնման գործընթաց: Մինչկապիտալացման երկամյա գործընթացի արդյունքում հայկական շուկայում 21 բանկից մնացել է 17-ը:

Եռամսյակի տվյալների համաձայն, բանկերի ընդհանուր կապիտալը երկու տարում աճել է 32,7 տոկոսով կամ 159,8 մլրդ դրամով: 2016 թ.-ի արդյունքներով, բանկային համակարգի կապիտալը կազմել է 648,5 մլրդ դրամ` 2015 թ.-ի համեմատ աճելով 19,9 տոկոսով:

Կապիտալի աճի հետ մեկտեղ, ակտիվները և պարտավորությունները ևս տարեվերջին գրանցել են երկնիշ աճ: Այսպես, բանկերի ակտիվները 2016 թ.-ին աճել են 16,5 տոկոսով` մինչև 4 049,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները աճել են 20,1 տոկոսով` մինչև 2 538,5 մլրդ դրամ: Բանկերի առաջատար հնգյակին բաժին է հասել ակտիվների ողջ ծավալի 54,2 տոկոսը:

Բանկերի պարտավորությունները նախորդ տարում կազմել են 3 401,3 մլրդ դրամ` աճելով 15,9 տոկոսով: Ընդ որում, միայն հաճախորդների հանդեպ պարտավորությունները աճել են 21,9 տոկոսով` մինչև 2 290,4 մլրդ դրամ:

Հայաստանի բանկային համակարգի հասույթը 2016 թ.-ին կազմել է 18,3 մլրդ դրամ (17 բանկերի)` 2015 թ.-ի 25 մլրդ դրամի դիմաց (21 բանկ, 26,8 տոկոսի անկում): Մնացած 17 բանկերից միայն երեք բանկ է ավարտել տարին վնասով, որը կազմել է 15 մլրդ դրամ:

2015-2016 թթ.-ին հայկական տնտեսության աճի տեմպի նվազումը և բնակչության վճարունակության վատացումը ճնշել է Հայաստանի բանկային ոլորտը: Արդյունքում, բանկերի հիմնական ցուցանիշների սովորական երկնիշ աճը փոխարինվել է զուսպ 1-2 տոկոս աճով: Այս միտումը շարունակվել է մինչև 2016 թ.-ի երրորդ եռամսյակը: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img