Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայացավ ՀՀ և ԼՂՀ երիտասարդ տաղանդավոր           երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը:

Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը և, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես  ներկայացվեց «վարպետին» վայել բարդ և հագեցված համերգային ծրագիր, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Հնչեցին Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործությունները:

Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց յուրաքանչյուր կատարում, ինչի վկայությունն արտահայտված հիացմունքն էր և  չդադարող ծափերը:

Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ ունեցան նան Անի  Աթայանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Արթուր Գրիգորյանը (դաշնամուր),  Պոլինա Շարաֆյանը (ջութակ), Անդրեյ Կուրբետը (դաշնամուր) և Խաչիկ Անդրեասյանը (դաշնամուր):

Բեմում էր նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Համերգի դիրիժորն էր ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի երիտասարդների բացահայտմանն  ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն  մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ  իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաև վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն և տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների (Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան  Դուբլին) դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

Լինելով մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ` համերգին մասնակցած տաղանդավոր պատանի երաժիշտներն արդեն իսկ գրանցում են տպավորիչ հաջողություններ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել է «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը  Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացել է հատուկ   մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ է ստացել «Gina  Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը և Արթուր  Գրիգորյանը  բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ  են, իսկ  Խաչիկ Անդրեասյանը, ի  ուրախություն բոլորիս, մասնակցում  է Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում  և արդեն իսկ անցել է հաջորդ փուլ:

Իր ամփոփիչ խոսքում Արմեն Բաբախանյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը և հատկապես կարևորեց այն  աջակցությունը, որը տրամադրվում է  ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի հետագա առաջխաղացման   համար: Ի դեպ` ՀՀ մշակույթի   նախարարության նախաձեռնությամբ ծրագրի սաների համար սահմանվել է նաև կրթաթոշակ:

Համերգի աջակիցներից էր նաև Յունիբանկը, որը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում և ակտիվ  իրականացրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրեր:

Նման համերգներին  իր աջակցությունը տրամադրելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img