«Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով առաջին միջանկյալ շահութաբաժինների վճարման մասին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկն իրականացրել է սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով` մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

«Յունիբանկի» Խորհուրդը 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է ընդունել բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ (տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ)` բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 12.9% տարեկան եկամտաբերությանը:

«Այս որոշումն ընդունվել է` ելնելով «Յունիբանկի» արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից և զարգացման ռազմավարությունից: Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որը 2016թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը: Շահութաբաժինները կվճարվեն սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք 28.11.2016թ. դրությամբ ընդգրկված են եղել բանկի բաժնետերերի ռեեստրում», – նշվում է հաղորդագրության մեջ:

2016թ.-ի արդյունքներով «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 186,4 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 150,7 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 35,7 մլրդ դրամը` տարեսկզբի համեմատ աճելով մոտ 57,2%-ով:

Moody’s Investors Service միջազգային գործակալությունն ընացիկ տարվա փետրվարին հաստատել է «Յունիբանկի» վարկանիշը` կանխատեսումը թողնելով անփոփոխ` «պոզիտիվ»: 2016թ.-ին բանկն ապահովել է 425,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 2,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 49-րդ տեղը:

«Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

«Թողարկելով բաժնետոմսեր, «Յունիբանկը» շարունակում է ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը և այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ և թափանցիկ: Կայուն և վստահելի բանկի բաժնետոմսը հասարակության համար խնայողությունների ներդրման համար ևս մեկ երկարաժամկետ և շահավետ հնարավորություն է: Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր` «Յունիբանկը» մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այդ կապակցությամբ «Յունիբանկը» հատկապես կարևորում է կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացումը, հասարակության համար տեղեկատվության հասանելիությունը և գործունեության թափանցիկության ապահովումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img