ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է դրամական փոխանցումների ցուցանիշների աճ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016թ. դրամական փոխանցումների արդյունքները հետևյալ հիմնական ցուցանիշներով.

2016թ. -ին Բանկում 6%-ով աճել է դրամական փոխանցումների ծավալը 2015թ.-ի համեմատ` չնայած ՀՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը նշված ժամանակահատվածում, Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016թ. աճել է մինչև 13%։

Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում։ Մասնավորապես ցուցանիշների աճին նպաստեց Յունիստրիմ համակարգի հետ ՎՏԲ Խմբի միասնական սակագնի գործարկումը, որի արդյունքում հաճախորդները հնարավորություն ունեն ուղարկել հասցեական դրամական փոխանցումներ դեպի Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Հայաստանում գործող ՎՏԲ Խմբի Բանկեր իջեցված սակագներով՝ շուկայական ստանդարտ 1.5% սակագնի փոխարեն սկսած 0.9% – ից:

Գրանցվել է ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգով ծավալների աճ, դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ խթանող ակցիաների անցկացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները ստացել են տարբեր մրցանակներ, VTB-Transfer ծառայության ակտիվ առաջխաղացում, որը թույլ է տալիս դրամական փոխանցումների գումարների հաշվեգրումը հաճախորդների գործող քարտերին՝ Հեռախոսային կենտրոն զանգի միջոցով` առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

2016թ. -ին ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակը` միանալով դրամական փոխանցումների TelCellնոր տեղական համակարգին և հանդես է եկել որպես հաշվարկային բանկ համակարգի համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img