Mon, 19 May
28.1 C
Yerevan
USD: 386.20 RUB: 4.80 EUR: 435.48 GEL: 141.00 GBP: 516.97
spot_img

Յունիբանկը շահավետ պայմաններով առանց գրավադրման բիզնես վարկեր է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է մատչելի պայմաններով անգրավ բիզնես վարկեր` hաշվի առնելով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույն գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո:

Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ:  Այդ դեպքում վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 8 000 եվրո:  Վարկը տրամադրվում է մինչև 36  ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:

Ելնելով շուկայի և բիզնեսի առանձնահատկություններից` «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն           ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:

«Վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև`  պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Անգրավ վարկը հնարավորություն կտա մեր հաճախորդներին բիզնեսի ծավալների մեծացման, արդյունավետության ու մրցունակության բարձրացման նպատակով շատ արագ ստանալ մատչելի վարկային միջոցներ:  Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին, իսկ     անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ և արագ զարգացում և լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին: 2016թ.-ի վերջին Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 63 մլրդ ՀՀ դրամը», – նշեց «Յունիբանկի»  Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումնավարտվել է

Կոնվերս Բանկը հայտարարում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ՀՀ ԿԲ–ն զեղծարարությունից ապահովագրության մեխանիզմ է քննարկում

ԿԲ ստացված դիմումների վերաբերյալ նա նշեց, որ քանի դեռ հանգամանքները չեն պարզվել, հաճախորդների ստատուս քվոն չի փոխվի, տոկոսներ չեն կուտակվի

Հայաստանում գործող երեք բանկերը կհետաձգի ֆինանսական զեղծարարությունից տուժած հաճախորդների պարտավորությունների մարումը

Հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում Հայաստանում գործող երեք բանկերն ընդունել են որոշումներ 3-ից 5 տարի ժամկետով հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր

ՓՄՁ-ներն ու բանկերը քննարկում են համագործակցության հեռանկարները (ՎԻԴԵՈ)

Մշտապես իր գործունեության առանցքում պահելով ՓՄՁ-ներին՝ Ակբա բանկը դրանք ֆինանսավորելուց բացի, առաջարկում է բիզնես ուսուցման և գիտելիքի փոխանակման հատուկ ծրագրեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img