Հայաստանը նոր տեսակի թղթադրամներ կներդնի. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ կենտրոնական բանկը քննարկում է երկրում նոր դրամանիշերի ներդրման հնարավորությունը: Չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

Աբրահամյանը նշեց, որ քննարկվում է ազգային արժույթի թղթադրամներից պլաստիկ կամ հիբրիդային տարբերակների անցնելու հնարավորությունը:

«Նոր թղթադրամները երկու առավելություն ունեն. նրանց պաշտպանության մակարդակը զգալի բարձր է, քան թղթադրամներինը, ինչպես նաև դրանք առավել երկարակյաց են», -ասաց Աբրահամյանը:

Նա նաև նշեց, որ նման դրամանիշերի ներդրման նախադեպ աշխարհում արդեն կա, օրինակ, մի շարք եվրոպական երկրներ արդեն օգտագործում են փողերի նոր տարբերակը, մասնավորապես, հիբրիդային արժույթը:

Նա նաև ընդգծեց, որ գործընթացը կանցկացվի շրջանառության մեջ դրված թղթադրամների հաջորդական փոփոխմամբ:

«ԿԲ-ն նոր դրամանիշների անցման վերջնական որոշումը կկայացնի առաջիկա ամիսներին»,- ասաց Աբրահամյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img