Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի (BAFT) անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիային (Bankers’ Association for Finance and Trade):

Բանկի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, BAFT-ը (գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում) միջազգային բանկային գործառնությունների առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունները: BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի հետևանքով դյուրանում է հաճախորդներին նորագույն և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցումը:

Ասոցիացիան նպաստում է համաշխարհային ֆինանսական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանը։

«Մեզ համար շատ կարևոր է լինել BAFT ասոցիացիայի մասնակից միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների շարքում: Անելիք Բանկի համագործակցությունը նման բարձր մակարդակի առաջատար ասոցիացիայի անդամների հետ գիտելիքների, գաղափարների և լուծումների փոխադարձ փոխանակման հնարավորություն կընձեռի և հուսով ենք, որ Բանկը կկարողանա հաջողությամբ օգտագործել գործընկերների արտասահմանյան փորձն իր գործունեության մեջ», – ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Վիրաբյանը:

BAFT-ի անդամ են հանդիսանում ավելի քան 240 ֆինանսական հաստատություններ և այլ կազմակերպություններ ավելի քան 50 երկրներից: Իսկ ԱՊՀ տարածաշրջանում ասոցիացիայի անդամ են հանդիսանում ընդամենը 3 երկիր, որոնց թվում արդեն Հայաստանն` ի դեմս Անելիք Բանկի:

Հարկ է նշել, որ Անելիք Բանկը տարբեր ոլորտներում համագործակցելով արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ ՝ ամրապնդում է միջազգային ֆինանսական շուկաներում իր դիրքերը և կատարելագործում միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկը:

«BAFT-ը հպարտությամբ ողջունում է Անելիք Բանկին` որպես ասոցիացիայի անդամ, և մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին` որպես առաջատարներ առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների աշխարհում», – ասել է BAFT նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թոդ Բուրվելը:

BAFT-ը` միջազգային բանկային գործառնությունների ոլորտում ֆինանսական ծառայությունների առաջատար համաշխարհային ասոցիացիան, օգնում է գտնել լուծումներ և փոխանակվել դրանցով ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև, որոնք խթանում են առողջ ֆինանսական գործելակերպը` ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ: BAFT-ը կարգավորում է գործունեության լայն շրջանակներ, որոնք առնչվում են բանկային գործառնությունների հետ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանությունը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1991 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը`« Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «CreditBank S.A.L.»–ի մասնաբաժինն ավելացել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «CreditBank S.A.L.»–ը դարձել է բանկի 100 տոկոսի բաժնետեր։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD (59,7 տոկոս) և «CreditBank S.A.L.» (40,3 տոկոս)։ -0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img