Tue, 1 July
28.1 C
Yerevan
USD: 385.32 RUB: 4.91 EUR: 455.06 GEL: 141.61 GBP: 530.70

Հայկական «ArCa» քարտերն արդեն սպասարկվում են Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2017 թվականի հուլիսից մեկնարկել է Ռուսաստանում «ArCa» հայկական քարտերի և Հայաստանում «МИР» ռուսաստանյան քարտերի սպասարկումը։ Այդ մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Ֆինանսները հանուն զարգացման» միջազգային 26–րդ բանկային կոնգրեսի ընթացքում, որին ներկա է եղել Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան շնորհակալություն է հայտնել Հայաստանի կարգավորչին և «ArCa» համակարգին արդունավետ գործակցության և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև քարտերի փոխսպասարկման ծրագրի օպերատիվ իրագործման և ընթացքի համար։

Հայաստանի Կենտրոնական բանկը հուլիսի 7–ին ընդգրկել է «МИР» վճարային քարտերի ռուսաստանյան ազգային համակարգը գործող վճարահաշվարկային համակարգերի ռեեստրում։ Նմանատիպ որոշում էլ կայացրել է Ռուսաստանի ԿԲ–ն։

Երևանում 2016 թվականի նոյեմբերի 7–8–ն անցկացվել է ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների և ներկայացուցիչների` «Վճարային տարածքի հնարավոր ինտեգրման հեռանկարներ» թեմայով աշխատանքային հանդիպումը։

Աշխատանքային հանդիպման ընթացքում ստորագրվել է –անապարհային քարտեզ, որի համաձայն, մինչև 2017 թվականի կեսը կավարտվի «Мир» և «ArCa» վճարային համակարգերի քարտերի տեխնիկական համապատասխանեցումը և կապահովվի փոխադարձ ընդունումը։

ԿԲ–ում հայտնում են, որ տարեկան կտրվածքով Հայաստան է այցելում 273 հազար զբոսաշրջիկ, որոնցից 22 տոկոսը` այլ երկրներից։

«Եթե նախկինում հաշիվը կանխիկացնելու կամ ծառայությունների և ապրանքների վճարման համար զբոսաշրջիկն իր մոտ պետք է ունենար միջազգային վճարային համակարգերի քարտեր, ապա այժմ բավարար է ունենալ միայն МИР և ArCa ազգային վճարային համակարգերի քարտեր»,– ասվում է հաղորդման մեջ։

Կարգավորիչը նշում է, որ գործարքի բոլոր մասնակիցներին նախապես հայտնի կլինի արտարժույթի փոխանակման փոխարժեքը քարտով գործարք կատարելու դեպքում։ Բացի այդ, նախատեսվում է, որ կիրառվող փոխարժեքն ամենահարմարը կլինի միջազգային վճարային համակարգերի փոխարժեքների համեմատ։

Այդ նախագիծն ըստ էության առաջինն է ԵՏՄ–ում, ինչը վկահում է Հայաստանի և Ռուսաստանի գործակցության բարձր մակարդակի մասին։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ ԿԲ–ի կողմից մոնետար քաղաքականության խստացում

ԵԱԶԲ-ն կանխատեսում է ՀՀ Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության խստացում

Ապրիլ ամսվա  ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին. ՀԲ

Համաշխարհային բանկի հունիս ամսվա   «Armenia Monthly Economic Update»-ի համաձայն՝ Հայաստանը 2025 թ.-ի ապրիլին պահպանել է պետբյուջեի հավելուրդը՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։

Moody’s-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img