Fitch- ը կարող է վերանայել ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch վարկանիշային գործակալությունը կարող փոխել ԱՄՆ–ի սուվերեն վարկանիշը «հնարավոր բացասական գործողությունների» ազդեցությամբ, եթե ամերիկյան իշխանությունները համաձայնության չգան սահմանված ժամկետում պետական ​​պարտքի սահմանաչափի վերաբերյալ, այս մասին գրում է banki.ru–ն` հղում անելով Fitch–ին։

«Եթե պետական ​​պարտքի սահմանաչափը չբարձրացվի մինչև, այսպես կոչված, «X օրը», Fitch- ը կվերանայի ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշը, որը կարող է հանգեցնել բացասական հետևանքների», – ասված է հայտարարության մեջ:

Ընդ որում գործակալությունը նշում է, որ կառավարության աշխատանքի հնարավոր կասեցումը, որը տեղի կունենա, եթե կոնգրեսը չբարձրացնի պարտքի սահմանաչափը, չի ազդի ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշի վրա:

«Կառավարության աշխատանքի դադարեցումն անմիջական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի «ААА» վարկանիշի վրա, սակայն ցույց կտա, թե ինչպես են քաղաքական տարաձայնությունները խնդիրներ ստեղծում բյուջետային գործընթացի համար», – նշել են Fitch-ում:

Եթե ​​սահմանաչափը չբարձրացվի մինչև սեպտեմբերի 29-ը, պետական ​​կառույցները կմնան առանց ֆինանսավորման: Բացի այդ, դա կարող է հանգեցնել ֆոնդային շուկայի փլուզման և տոկոսադրույքների աճին, ինչը կհանգեցնի ռեցեսիայի: Հաշվի առնելով կոնգրեսի ամառային արձակուրդը, որն ավարտվում է սեպտեմբերի 5-ին, երկու պալատները 10 աշխատանքային օրից քիչ ավելի ունեն որոշում կայացնելու համար:

Ներկայում ԱՄՆ-ի պետական ​​պարտքը մոտենում է 20 տրիլիոն դոլարի, ինչը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 100 տոկոսանոց ցուցանիշը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img