ՀՀ ԿԲ–ն երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանող նոր պահանջներ է ներդրել

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ներդրել է մի շարք կանոններ՝ ի շահ երաշխավորների, որոնք կսկսեն գործել 2017 թվականի հոկտեմբերի 1–ից, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշում է Կենտրոնական բանկը, նորարարություններն իրականացվում են` ելնելով երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հանրությունից ստացվող ազդակներից այն մասին, որ վարկատու կազմակերպությունները նախքան երաշխավորության պայմանագրի կնքումը երաշխավորներին որոշ դեպքերում չեն բացահայտում հնարավոր ռիսկերը, պայմանագրի գործողության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Կենտրոնական բանկն առանձնացրել է երաշխավորների շահերի պաշտպանության պահանջների 8 կետեր։

Մասնավորապես, երաշխավորները պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն, որ եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա իրենք վճարելու են տույժեր, վատանալու է իրենց վարկային պատմությունը, Զրկվելու են իրենց գույքից:

Այսուհետ երաշխավորին կտրամադրվի պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի օրինակներ: Երաշխավորը նաև 7 օր առաջ կծանուցվի պայմանագրի պայմանների փոփոխությանմասին:

Վարկատու կազմակերպությունների և երաշխավորի հաղորդակցումը կիրականացվի երաշխավորի կողմից ընտրված եղանակով (փոստ, էլեկտրոնային փոստ և այլն):

Երաշխավորը ցանկացած ժամանակ կարող է վարկատուից պահանջել տեղեկատվությունվարկի մնացորդի չափի մասին:

Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին,

Այն դեպքում, երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունը այդ մասին ամենաուշը մեկ օր հետո կտեղեկացնի երաշխավորին:

Կազմակերպությունը երաշխավորին կծանուցի նաև երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ,

Երաշխավորին կտրամադրվի առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջի, որ նա կատարի իր պարտավորությունները: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img