ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամփոփել է American Express–ի քարտատերերի համար iPhone 7–ի խաղարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 10-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ բանկի կողմից նախապես հայտարարված #MYAMEXCARD խաղարկությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթն իրականացվում էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված American Express քարտերի քարտատերերի շրջանում և հնարավորություն էր ընձեռում հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ American Express քարտերի միջոցով վճարային գործարքներ կատարած և #myamexcard գլխագրով տվյալ առևտրի կետում American Еxpress տարբերանշանի կամ American Еxpress քարտի նկարը Facebook սոցիալական ցանցում հրապարակած (Public post) հաճախորդներին և այդ ֆեյսբուքյան գրառումները սոցիալական ցանցում տարածած (Share) օգտատերերին շահել 5 հատ iPhone 7 բջջային հեռախոս:

Ինչպես նախապես հայտարարվել էր, խաղարկությունը իրականացվեց պատահականության սկզբունքով:

Շահած քարտատերերն են Նաիրա Բարսեղյան /օգտատեր՝ Naira Barseghyan/ քարտի վերջին թվերն են` *7640, Լուսինե Մնացականյան /օգտատեր՝ Lusine Mnacakanyan/՝ քարտի վերջին թվերն են՝ *4742, Էմմա Հարությունյան /օգտատեր՝ Emi Harutyunyan/ քարտի վերջին թվերն են՝ *6311, Անահիտ Գևորգյան / օգտատեր՝ Anahit Gevorgyan/ քարտի վերջին թվերն են՝ *8472, Արման Առաքելյան / օգտատեր՝ Arman Arakelyan/ քարտերի վերջին թվերն են` *7441 և *9330:

Բանկից նաև նշում են , որ խաղարկության հաղթողներն իրենց մրցանակները կարող են ստանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակից `Արամի 82-84:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img