Դրամական փոխանցումները Հայաստան 8 ամիսների ընթացքում աճել են 160 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով այս տարվա հունվար–օգոստոս ամիսներին ստացվել է ավելի քան 1 մլրդ դոլար, 2016 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 160 մլն դոլարով կամ 17,5 տոկոսով, նշվում է ՀՀ Կենտրանական բանկի կայքում։

Ընդ որում Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը 2017 թ.–ի ութ ամիսներում, 2016 թվականի նույն ժամակահատվածի համեմատ, աճել է 16,6 տոկոսով կամ 642 մլն դոլարով։ Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը կազմել է 232,5 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 8,9 տոկոսով։

Հայաստանից արտերկիր փոխանցումների ծավալը կազմել է մոտ 604,4 մլն դոլար` 2016 հունվար–օգոստոս գրանցված 484,8 մլն դոլարի փոխարեն (24,6 տոկոսի աճ)։ Հաշվետու ժամանակահատվածում ստացված մուտքերի զուտ հոսքը կազմել է մոտ 469,9 մլն դոլար` 2016 թ.–ի  հունվար–օգոստոսին գրանցված 429,5 մլն դոլար փոխարեն։

ԿԲ տվյալներով, Հայաստան դրամական միջոցների ներհոսքը կազմել է ընդհանուր առմամբ 1 532,8 մլն դոլար (անկում` 6%–ով), իսկ արտահոսքը` 816,9 մլն դոլար (7,3 տոկոսովի աճ), ինչի արդյունքում մուտքերի զուտ հոսքը անցած տարի կազմել է մոտ 715,9 մլն դոլար (17%–ի անկում)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img