Մոսկվայում բացվել է «Եվրասիական ինտեգրացիա» Միջազգային XII համաժողովը

ՄՈՍԿՎԱ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը բացել է «Եվրասիական ինտեգրում»  XII միջազգային համաժողովը, որն անցկացվում է այսօր` հոկտեմբերի 31–ին, Մոսկվայում։

«Բարի ավանդույթ է դարձել ամեն տարի անցկացնել այս համաժողովը` նվիրված եվրասիական ինտեգրմանը։ Լիակազմ նիստում բարձրացվում է առանցքային հարց` որտե՞ղ ենք մենք հիմա գտնվում», – նշել է Դմիտրի Պանկինը իր բացման խոսքում։

«Վերջին տարիներին մենք ականատես եղանք եվրասիական ինտեգրման կայացմանը, ընդհանուր ապրանքների շուկայի և աշխատանքային շուկայի ձևավորմանը։ Դրանք ակնհայտ փոփողություներ էին, որոնք էական ազդեցություն ունեցան մեր երկրի տնտեսական կյանքի վրա։ Հիմա մենք տեսնում ենք երկարատև, լարված գործընթաց, հազարավոր չհամաձայնեցված հարցեր։ Դրանք վերաբերում են ոչ սակագնային սահմանափակումների, տեխնիկական կանոնակարգերի, էներգետիկ շուկայի ձևավորման հետ կապված խնդիրներին, դեղագործությանը։ Այս բոլոր սուր հարցերը համաձայնեցում են պահանջում», – նշեց Պանկինը

Համաժողովը նվիրված կլինի  նոր դրայվերների որոնմանը` եվրասիական ինտեգրումը զարգացնելու համար։

Միջացառման մասնակիցները նախատեսում են քննարկել ինտեգրման առաջխաղացումը ֆինանսների, ներդրումների, ենթակառուցվածքների, արտաքին տնտեսական և հումանիտար համագործակցության հարցերում։

Ուշադրության կենտրոնում է նաև միջպետական համագործակցության հարցը ԵՏՄ–ի շրջանակում։

Միջացառման շրջանակում նախատեսվում է նաև նախագծերի ֆինանսավորման մասին մի շարք պայմանագրերի ստորագրում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img