ՀՀ առևտրային բանկերը նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 78,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 30–ից նոյեմբերի 3–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 78,3 մլն դոլար` 1 դոլարի դիմաց 482,24 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում ձեռք է բերվել 11,3 մլն եվրո և գրեթե 1,14 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, 560,67 դրամ և 8,27 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 81,36 մլն դոլար, 20,7 մլն եվրո և 710,7մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ դոլարի դիմաց 483,93 դրամ, եվրոյի դիմաց 564,02 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,36 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հոկտեմբերի 23–29–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 56,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 44,6 մլն դոլար ($1– 484,37դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 21–27)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է կարգավորող համագործակցության զարգացման, արտարժութային գործառնությունների թվայնացման և կապիտալի շուկայի գործիքների ընդլայնման շուրջ:

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

ԵԱԶԲ–ն 2026թ․–ին Հայաստանում ակնկալում է ՀՆԱ–ի 6%–անոց աճ՝ տնտեսական բարձր ակտիվության ֆոնին

Ակնկալում ենք 2026 թ.–ին բարձր տնտեսական ակտիվության պահպանում աճի ներքին աղբյուրների հաշվին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img