Կոնվերս Բանկն ավարտել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն ավարտել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Տեղաբաշխվել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջ ծավալը՝ 4 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի  շրջանառության ժամկետը  24 ամիս է՝ արժեկտրոնների վճարումը կիսամյակային պարբերականությամբ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերութունը սահմանվել է 5,25%: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է:

Տեղաբաշխումն ավարտվել է ժամկետից շուտ:

«Այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հաջողված տեղաբաշխումն է, որի արդյունքում ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի պարտքային արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմեց 10 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ դրամ: 2018թ.-ին Բանկը պլանավորում է հանդես գալ պարտատոմսերի հերթական թողարկումներով, որոնք կունենան ավելի երկար ժամկետ և ուղղված կլինեն նաև արտաքին ներդրողներին», – ասել է Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տեղաբաշխմամբ Կոնվերս Բանկն արդեն իր կայուն տեղն է գրավել պարտատոմսեր թողարկող առաջատարների ցանկում:

Առաջիկայում  պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:

«Բանկը դոլարային երկու տարեկան պարտատոմսերի առաջին տրանշը (ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5.75% արժեկտրոնի եկամտաբերությամբ) տեղաբաշխել էր մայիսին:Նոյեմբերի 24-ի դրությամբ երկրորդային շուկայում այդ պարտատոմսերի առք և վաճառքի գնանշումները կազմել են 5.31%/5.00% (բորսայական հապավում՝ COVSB2), ինչը նշանակում է պարտատոմսերի գների բարձրացում, որի արդյունքում բանկի հաճախորդները հավելյալ եկամուտ են ստացել», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով:

2017թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ, Բանկի ակտիվները   233,429,144 հազար դրամ են, պարտավորությունները՝ 198,660,662.հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,768,482 հազար դրամ է: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները(ՎԻԴԵՈ)

Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․19 կետով և կազմել 422․04 դրամ, ռուբլին նվազել է 0․73 կետով և կազմել 4․4144 դրամ

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի»մասնաճյուղում

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների վարկային և լիզինգային պորտֆելը 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 681.8 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների համախառն պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 681.8 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 1.64%-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 3.23%-ով

ՀՀ ԿԲ-ն  պարզեցրել է էլեկտրոնային դրամապանակների բացման և համալրման գործընթացը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել է էլեկտրոնային փողերի թողարկման և օգտագործման կարգավորման  փոփոխությունները, որոնք ուղղված են առավել արդյունավետ և մրցունակ վճարային միջավայրի ձևավորմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img