ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկում է AMERICAN EXPRESS SAFEKEY®-Ը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարեց American Express SafeKey®-ի գործարկման մասին: SafeKey-ն ինտերնետային վճարումների ընթացքում զեղծարարության կանխարգելման միջոց է, որը հիմնված է միջազգային 3-D Secure® ստանդարտի վրա և հատուկ ստեղծվել է American Express քարտեր սպասարկող առցանց առևտրի կետերին ու քարտատերերին հնարավոր զեղծարարության վտանգներից պաշտպանելու համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

SafeKey ծառայության ակտիվացման արդյունքում Հայաստանի առցանց առևտրի և սպասարկման կետերը այսուհետ կարող են ընդունել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում թողարկված American Express քարտերը:

«Մենք ներկայացնում ենք SafeKey-ը մեր գործընկեր առևտրի և սպասարկման կետերին, որոնք առաջարկում են օնլայն գնումներ Հայաստանում: SafeKey-ի շնորհիվ վճարումների անվտանգության մակարդակը բարձրանում է ևս մեկ աստիճանով: Սա հրաշալի հնարավորություն է քարտերի սպասարկման ոլորտում մեր բոլոր գործընկերների համար խրախուսելու ներկայիս հաճախորդներին իրականացնել իրենց վճարումներն առավել անվտանգ եղանակով՝ բարձրացնելով հաճախորդների վստահությունը ինտերնետային վճարումների նկատմամբ և խթանելով վաճառքների աճը»,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Օնլայն վճարումներ ընդունող առևտրի կետերը կարող են գրանցվել և սկսել սպասարկել American Express քարտեր՝ լրացնելով համապատասխան հայտը բանկի կայքում։

Սպասարկման ակտիվացումից հետո առևտրի կետերը կկարողանան տեղադրել American Express SafeKey-ի տարբերանշանը իրենց կայքի վճարումների կատարման բաժնում`գործառնությունների անվտանգության մասով հաճախորդների վստահությունը բարձրացնելու նպատակով: Ինտերնետային վճարումների գծով բանկի հետ համագործակցող առևտրի և սպասարկման կետերի համար SafeKey ծառայությունն արդեն ակտիվացվել է:

«SafeKey-ը նաև հնարավորություն է ընձեռում American Express քարտատերերին իրականացնել առավել ապահով և անվտանգ օնլայն վճարումներ, քանի որ ծառայությունը ակտիվացրած ինտերնետային առևտրի կետերում վճարումների իրականացման փուլում քարտատիրոջ բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է մեկանգամյա գաղտնաբառ, որը մուտքագրելուց հետո գործարքը հաստատվում է», – նշվում է հաղորդագրությունում:

SafeKey-ն ակտիվացվել է բոլոր American Express Քարտատերերի համար, ուստի ծառայությունից օգտվելու համար բանկ դիմելու կամ այցելելու անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ հաճախորդը փոխել է իր բջջային հեռախոսահամարը և դեռ չի տեղեկացրել բանկին այդ մասին, նա կարող է անել դա՝ զանգահարելով բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (010) 31 99 99 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 319999 հեռախոսահամարով կամ այցելել www.americanexpress.am կայք:

Սկսած 2016 թվականից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express® Goldև American Express® Blue քարտերը չիպային են՝ համալրված առանց կոնտակտի տեխնոլոգիայով, ինչն ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ և հնարավորություն ընձեռում հաճախորդներին վճարումներն իրականացնել արագ և հարմարավետ եղանակով՝ խնայելով ժամանակը առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինարաններով գործարքներ իրականացնելիս:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img