Քարտից քարտ ակնթարթային փոխանցումներ ռուսական բանկերի քարտերից ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ խումբը մեկնարկել է ակնթարթային դրամական փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին՝ ռուսական ցանկացած բանկի քարտից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Նոր ծառայության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին դրամական փոխանցումներ կարող են կատարվել ցանկացած ռուսական բանկի կողմից թողարկված քարտից՝ շուրջօրյա և ակնթարթորեն: Ընդ որում` փոխանցում ուղարկողի և ստացողի քարտերը պետք է թողարկված լինեն Visa կամ MasterCard վճարային համակարգերում: Նոր ծառայությունը հասանելի է հետևյալ հղումով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Փոխանցման նվազագույն գումարը մեկ օրում կազմում է 100 ռուբլի, առավելագույնը՝ 100 000 ռուբլի: Փոխանցման դիմաց փոխանցողից գանձվում է միջնորդավճար՝ 1%, նվազագույնը` 75 ռուբլի (Mastercard քարտերի համար) և 150 ռուբլի (Visa քարտերի համար), իսկ փոխանցումը ստացողի համար ծառայությունն անվճար է:

«Փոխանցում կատարելու համար փոխանցողը պետք է այցելի սույն հղմամբ, որն առկա է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքի գլխավոր էջում՝ նշել փոխանցման գումարը ևփոխանցում ուղարկողի ու ստացողի քարտերի տվյալները: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին փոխանցումը հաշվեգրվում է ևս ՌԴ ռուբլով՝ ՌԴ ռուբլու հաշվի առկայության դեպքում (ՎՏԲ-Հայաստան Բանկի գրեթե բոլոր քարտերն ունեն քատին կցված միաժամանակ 4 արժույթով հաշիվ՝ АМД, USD, EUR и RUB)», – հայտնում են բանկից:

«Հաշվի առնելով հայկական շուկայի առանձնահատկությունները, արտերկրում` հատկապես Ռուսաստանի Դաշնությունում հայկական մեծ սփյուռքի առկայությունը և փոխանցումների զգալի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում, դրամական փոխանցումների հարմարավետ ծառայությունների ներդրումը կարևոր է Բանկի մրցակացային դիրքի պահպանման համար: Նոր առաջարկի յուրահատկությունն այն է, որ ոչ փոխանցողը ոչ էլ ստացողը կարիք չունեն այցելելու Բանկի մասնաճյուղեր, իսկ փոխանցումներն ակնթարթային են և շուրջօրյա` պահանջելով նվազագույն տվյալներ», – նշվում է հաղորդագրությունում:

Ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում www.vtb.am, ինչպես նաև Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ զանգահարելով 8787 հեռախոսահամարին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img