ՀՀ ԿԲ–ն 2017 թ.–ի արդյունքում տնտեսական աճը գնահատում է 6,4%

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2017 թ.–ի արդյունքում բարձրացրել է տնտեսության աճի կանխատեսումը մինչև 6,4%։ Ինչպես երեքշաբթի հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարվել է ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել 2017 թ.–ի դեկտեմբերի 26–ին։

Ընդ որում ԿԲ–ի վերջին հաշվետվության մեջ տնտեսական աճը գնահատվում էր 4,6%։

ԿԲ խորհրդի համաձայն, 2017թ-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Ըստ վիճակագրության` տնտեսական ակտիվությունը 2017 թ.–ի 11 ամսում ավելացել է 7,3%–ով։

Միաժամանակ արձանագրվել է, որ չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ:

ԿԲ–ում նշում են, որ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը:

Ներքին բարձր պահանջարկն իր հերթին արտահայտվել է ներմուծման, առևտրի, տնտեսության վարկավորման աճերի և բնականոն գնաճի արձանագրված տեմպերում:

Հայաստանի պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2017 թ.–ի ՀՆԱ–ի աճը նախատեսված է 3,2%–ի, 2018 թ.–ին` 4,5%–ի չափով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img