Յունիբանկի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչև 200 մլրդ ՀՀ դրամը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության և տնտեսության ռեալ հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման և պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ:

Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:

Մանրածախ և անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության կողմից մշակված ProtoCRM համակարգով: Վարկավորման գործընթացի ավտոմատացումը հնարավորություն է տալիս բանկին առավել արդյունավետ գնահատել հաճախորդի վարկունակությունը, կառուցել հաճախորդի պրոֆիլը` հիմնվելով սեփական վիճակագրական բազայի վրա, և բացառել մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում կայացնելիս:

2017թ.-ին համակարգը մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 410 000 հայտ: Մանրածախ վարկերի պորտֆելը գերազանցել է 66.8 մլրդ ՀՀ դրամը, աճը կազմել է 15%: Մանրածախ վարկերի քանակը հաշվետու տարվա ընթացքում աճել է 26%-ով` գերազանցելով 255 000: Նշանակալի աճ է ապահովել նաև քարտային ուղղությունը` քարտերով վարկերի քանակն աճել է 220%-ով և կազմել 26 000: Արձանագրված ցուցանիշները վկայում են Յունիբանկի ծառայությունների նկատմամբ բնակչության մեծ պահանջարկի մասին: Այսօր Յունիբանը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի:

2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաև ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով և կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

«Առաջիկա տարիների ռազմավարությունը ենթադրում է էլ ավելի բարձր աճ և բանկի մասնաբաժնի ավելացում շուկայում: Մինչև 2020թ.-ը մենք նախատեսում ենք ապահովել մանրածախ վարկավորման 45%-ի և կորպորատիվ վարկավորման 35%-ի աճ` նորագույն տեխնոլոգիաների հիման վրա մշակված և հաճախորդների սպասումներին առավելագույնս համապատասխանող ծառայությունների մշակման միջոցով: Բանկային ծառայությունների ժամանակակից սպառողն ակնկալում է նաև իր ֆինանսների հեռահար կառավարման հնարավորություն` աշխարհի ցանկացած կետից: Ահա թե ինչու մենք առաջնորդվում ենք բանկը միշտ հաճախորդի կողքին է սկզբունքով և ձգտում որքան հնարավոր է շատ ծառայություններ տրամադրել օնլայն», – նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 18–24)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական շուկայում ուշադրության կենտրոնում էին բանկային վերակազմակերպման մեխանիզմները, բանկերի շահաբաժինների հարկային մոդելը, կարգավորող օրակարգը, միջազգային ֆինանսական կառույցների մեկնաբանությունները, ինչպես նաև ֆինանսական գրագիտության զարգացումը

AMX-ի  հիմնական նպատակը միջազգային կապիտալի շուկաներին ինտեգրվելն է. գլխավոր տնօրեն

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կապիտալի շուկայի ինտեգրումն է միջազգային շուկաներին, հայտարարել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մայիսի 26-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսի 25-ի համեմատ նվազել է 0.27 կետով՝ կազմելով 367.74 դրամ

Պետական արժեթղթերը գերիշխում են ՀՀ-ի կապիտալի շուկայում՝ շուրջ 7,4 մլրդ դոլար ծավալով. Գալստյան

Պետական արժեթղթերը գերիշխում են Հայաստանի կապիտալի շուկայում՝ շրջանառության մեջ ունենալով շուրջ 7,4 մլրդ դոլարի ծավալ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img