Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ /. Կոնվերս Բանկը ներդրել է Converse mobile ծառայությունը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունից, օրվա ցանկացած ժամի կառավարել հաշիվները՝ App Store-ից  կամ Play Market-ից ներբեռնելով բջջային համապատասխան հավելվածը:

«Converse Mobile-ը բանկային հաշիվների կառավարման՝ օգտագործման տեսանկյունից շատ հարմար և պարզ համակարգ է: Այն ֆունկցիոնալ առումով առավելագույնս հարմարեցված է հաճախորդների պահանջներին: Միաժամանակ, աչքի է ընկնում անվտանգության բարձր մակարդակով»,- հայտնում են բանկից:

Converse Mobile-ով հաճախորդները կարող են կատարել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ, կոմունալ, կոմունալ խմբային և ՃՈ տուգանքների վճարումներ, արտարժույթ փոխանակել, մարել վարկը, համալրել ավանդը և այլն:

«Ավանդաբար տեխնոլոգիական համարվող Կոնվերս Բանկը Հայաստանում հեռահար ծառայությունների մատուցման առաջատարերից է, որը պարբերաբար ներկայանում է թվային լուծումներ պահանջող ժամանակակից, տեխնոլոգիական առաջարկներով: Converse Mobile-ից բացի, Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում «Ինտերնետ Բանկինգ» համակարգը, «Վճարային պորտալ» ծառայությունը: Հեռահար ծառայությունների գործիքակազմը առաջիկայում նախատեսվում է համալրել նոր առաջարկներով»,- հայտնում են բանկից՝ հիշեցնելով, որ Կոնվերս Բանկը Ինտերնետ բանկինգ ու Մոբայլ բանկինգ ծառայություններ ներդրած առաջին հայաստանյան բանկն է:

Converse Mobile ծառայություն ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվելու է անվճար: Մանրամասները այստեղ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով:

2017 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ, Բանկի ակտիվները   233,429,144 հազար դրամ են, պարտավորությունները՝ 198,660,662.հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,768,482 հազար դրամ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img