ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են շահավետ գնումներ կատարել` ապառիկ վարկ ձևակերպելով

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ձեռք բերելով ապրանքներ Բանկի գործընկեր-խանութներում` հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի և զրոյական տոկոսադրույքով:

Ապառիկ վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1.5 մլն ՀՀ դրամ: Վարկի գործողության ժամկետի ընթացքում գանձվում է միայն ամսական սպասարկման միջնորդավճար՝ 1.39% վարկի գումարից*:

Վարկը հաստատվում է և ձևակերպվում է հենց խանութում` մի քանի րոպեի ընթացքում: Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է միայն անձնագիր և սոց. քարտ: Ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ակցիայի պայմանների համաձայն, հաճախորդները կարող են նշված խանութներում ապառիկ վարկով ձեռք բերել կենցաղային տեխնիկա, շինանյութ, կահույք, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային տեխնիկա և այլն:

Ակցիայի պայմաններին և Բանկի գործընկեր-խանութների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0–

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img