ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի #երբերազանքներնիրականանումեն համատեղ ակցիայի հաղթողները կմեկնեն Փարիզի Դիսնեյլենդ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ամփոփվեցին ՎՏԲ–Հայաստան Բանկի և Visa միջազգային վճարային համակարգի համատեղ ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արդյունքների ամփոփումից հետո #երբերազանքներնիրականանումեն ակցիայի  հաղթողները պարգևատրվեցին:

Ակցիան անցկացվել է 2017 թ. նոյեմբերի 15–ից – 2018 թ. Փետրվարի 15–ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանների համար:

Ակցիայի պայմանների համաձայն` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Visa քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` Հայաստանի և արտերկրի առևտրի և սպասարկման կետերում և ինտերնետում` մասնակցեցին 8 iPad new և 2 գլխավոր մրցանակների` դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) խաղարկությանը:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, խաղարկությունը տեղի ունեցավ Hilton հյուրանոցում մասնակիցների ներկայությամբ և ուղիղ եթերով հեռարձակվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում:

Հաղթողները որոշվեցին պատահականության սկզբունքով: 8 iPad new հաղթողներ դարձան Բանկի քարտապաններ` Հայկ Հայրապետյանը, Նարեկ Ղուշչյանը, Գոռ Մակարյանը, Հարութ Գրիգորյանը, Ամալյա Կիրակոսյանը, Տիգրան Մարգարյանը, Հայրիկ Ստեփանյանը և Ալվարդ Զաքարյանը:

Իսկ գլխավոր մրցանակակիրներ՝ դեպի Փարիզի Դիսնեյլենդ 2 տուրիստական փաթեթների (յուրաքանչյուրը 2 անձի համար) երջանիկ հաղթող դարձան Բանկի քարտապաններ` Հերմինե Ամիրբեկյանը և Արմեն Սարգսյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես անցկացնում է անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված ակցիաներ, որոնց նպատակն է Բանկի քարտապանների շրջանում քարտերով վճարումներ կատարելու հանդեպ հետաքրքրության ավելացումը և հաճախորդների հավատարմության բարձրացումը:

«Ամեն տարի նկատվում է անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնող  հաճախորդների թվի աճի միտում, ինչը վկայում է հաճախորդների շրջանում ակցիայի  պահանջված լինելու մասին»,– ասվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img