ԱՄՀ-ն հայտարարություն է տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը՝ պրն. Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, մարտի 14-28-իընթացքում այցելեց Երևան՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով, հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է, այցի ավարտին պրն. Սամիին հրապարակեց հետևյալ հայտարարությունը. «Աշխատակազմի թիմը ողջունում է համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22 թթ. զարգացման ծրագիրը: Օրակարգը համապատասխանաբար նպատակադրում է ավելի բարձր և ավելի ներառական աճի խթանումը: ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը»:

«Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք 2018 թ. մնացած ժամանակահատվածում և միջնաժամկետ հեռանկարում քաղաքականությունների և գործողությունների վերաբերյալ: Լավ առաջընթաց է գրանցվել բարեփոխումների առաջնահերթությունները և քաղաքականությունները բնորոշելու ուղղությամբ՝ մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության պահպանման համար: Քննարկումները կշարունակվեն առաջիկա ամիսներին», – նշվում է հաղորդագրությունում:

Ինչպես նշում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում թիմը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: «Թիմը շնորհակալություն է հայտնում իշխանություններին՝ համագործակցության և հյուրրընկալության համար», – հայտնում են ԱՄՀ-ից:

Արժույթի միջազգային հիմնադրամը միջազգային կազմակերպությունէ՝ տեղակայված Վաշինգտոն ԿՇ-ում, որին անդամակցում են 189 երկրներ, միտված է խթանելու համաշխարհային դրամային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայունությունը, հեշտացնել միջազգային առևտուրը, զարգացնել աշխատանքը, կայուն տնտեսական աճը և կրճատել աղքատության մակարդակը ողջ աշխարհում: Ձևավորվելով 1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովում Հարի Դեքստեր Ուայթի և Ջոն Մեյնարդ Քեյնեսի գաղափարների հիման վրա՝ այն պաշտոնական ձևակերպում ստացավ 1945 թվականին, 29 երկրների անդամակցությամբ՝ նպատակ ունենալով վերականգնել միջազգային վճարման համակարգը: Այժմ կազմակերպությունը կարևոր դեր է խաղում վճարման համակարգում դժվարությունների կառավարման և միջազգային ֆինանսական ճգնաժամերի հարցում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img