Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 6-ին համագործակցության պայմանագիր է կնքվել Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի միջև:

Դրա շրջանակում մայիսի 5-ին Կոնվերս Բանկի հովանավորությամբ կանցկացվի «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթությանը աջակցությունը գործունեության ողջ ընթացքում եղել է Կոնվերս Բանկի առաջնահերթություններից մեկը: Այս մրցաշարը բնական գիտությունները հանրայնացնելու՝ մասնավորապես, քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու հիանալի հնարավորություն է»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նրա խոսքով, Կոնվերս Բանկը երկարամյա համագործակցության փորձ ունի Հայաստանի մի քանի կրթօջախների հետ, որոնց սաների համար պարբերաբար հանդես է գալիս տարբեր շահավետ առաջարկներով, ինչպես նաև աջակցում նրանց կրթական միջավայրի ու պայմանների բարելավման:

Բանկի որդեգրած այս մոտեցումը հատկապես ընդգծված կլինի 2018 թվականի ընթացքում.

«Այս տարի Կոնվերս Բանկը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: 25-ամյակի միջոցառումների շրջանակում  հանրությանը կներկայանանք նորարարական մտածելակերպի խրախուսմանն և երիտասարդությանը հասցեագրված բազմաթիվ նախագծերով», – ասել է Արթուր Հակոբյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցելու է 9-12-րդ դասարանների  40 թիմ Երևանից, ՀՀ և Արցախի տարբեր մարզերից, ինչը նշանակում է, որ մրցաշարի նկատմամբ բարձր դասարանցիների հետաքրքրությունը հետզհետե աճում է:

«Մենք շատ ոգեշնչված ենք այս համագործակցությամբ։  «Այբ» հիմնադրամի և «Կոնվերս Բանկ» -ի այս համագործակցության արդյունքում մենք կարող ենք բացահայտել պայծառ երիտասարդներ, ովքեր վաղը կշարունակեն իրենց ուսումն ու զարգացումը և կդառնան մեր երկրում քիմիական արդյունաբերության, առողջապահության զարգացման գրավականը», – ասել է «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

Նշենք, որ  «Այբ» կրթական հիմնադրամի հերթական այս նախաձեռնությունը իրականացվում  է 2010թ-ից: Մրցաշարն ինտերակտիվ խաղ է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների թիմեր: Մրցաշարի ընթացքում  9-ից 12-րդ դասարանցիները  լուծում են  քիմիայի առաջադեմ խնդիրները, քննարկում տարբեր գիտական թեմաներ և ներկայացնում իրենց հետազոտությունների արդյունքները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

Անհատ ձեռնարկատիրոջ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցումը, ինչպես նաև բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի ստացումը հնարավոր է իրականացնել անմիջապես Յունիբանկի մասնաճյուղերում

Հայաստանում ոչ առևտրային փոխանցումների աճն ապրիլին աճել է՝ մինչև 16%․ ՀԲ

Միջոցների մաքուր ներհոսքը շարունակել է ստացվել Ռուսաստանից (աճը՝ 31,8%) և այլ երկրներից (աճը՝ 46,1%), մինչդեռ ԱՄՆ-ից միջոցների զուտ ներհոսքը կրճատվել է 11,2%-ով

Դոլարը հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին ՝ ԴՊՀ–ի հետագա քայլերի սպասումների ֆոնին

ԱՄՆ դոլարը չորեքշաբթի հասել է 13 ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին համաշխարհային հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության հետագա խստացման սպասումների ֆոնին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 22–28)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է պարտքային օրակարգի, Կենտրոնական բանկի հայտարարությունների, արժութային դինամիկայի և անկանխիկ վճարումների ոլորտում ընդունված որոշումների ազդեցության ներքո

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img