Հայաստանի ԿԲ–ն կապահովի 2 հիմնական նպատակներ` գների կայունությունը և ֆինանսական համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկն ապրիլի 9–ից ապահովելու է երկու հիմնական նպատակներ` գների կայունությունը և ֆինանսական համակարգերը։ Այդ մասին հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

Հայաստանի խորհրդարանը 2017 թվականի դեկտեմբերի 13–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Կենտրոնական բանկի մասին» օրենքում։ Լրացումներով ներդրվում է Կենտրոնական բանկի նոր խնդիրը` ֆինանսական կայունության ապահովումը, իսկ դրամավարկային քաղաքականությունը կսահմանվի արդեն ոչ թե 12 ամսով, այլ երեք տարի ժամկետով, ինչն այն ավելի կանխատեսելի կդարձնի։

Ըստ հաղորդագրության, վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը:

Այդ ժամանակահատվածում, շատ երկրներում համեմատաբար հարթ բիզնես պարբերաշրջանների՝ ցածր գնաճի և չափավոր տնտեսական աճի արձանագրմանը զուգահեռ ձևավորվում էին ֆինանսական շատ տատանողական պարբերաշրջաններ, որոնք խաթարում էին մակրոտնտեսական հավասարակշռությունը: Բիզնես պարբերաշրջանների կարգավորմանը զուգընթաց ֆինանսական պարբերաշրջանների կարգավորումը տնտեսությունում ընդհանուր հավասարակշռություն ձևավորելու նպատակով դարձավ մարտահրավեր շատ երկրների կենտրոնական բանկերի համար:

Խնդիրն այն էր, որ մի կողմից թույլ  ֆինանսական համակարգը բարդություններ էր առաջացնում դրամավարկային քաղաքականության արդյունավետության հետ կապված՝ գների կայունության նպատակի իրագործման համար, մյուս կողմից գների անկայունությունն էր ռիսկեր առաջացնում ֆինանսական կայունության ապահովման համար:

Զարգացումները բերեցին նրան, որ մի շարք երկրներ, ի լրումն գների կայունության ապահովման հիմնական նպատակի, ֆինանսական կայունության ապահովումը ևս սահմանեցին իրենց հիմնական նապատակ:

Գների կայունություն

Գների կայունությունը սահմանվում է սպառողական զամբյուղի գնաճի ցուցանիշով, որի նպատակային մակարդակը ներկայումս կազմում է 4%: Գների կայունութան ապահովման համար Կենտրոնական բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի հիմնական գործիքն է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Գնաճի նպատակային ցուցանիշն ապահովելու գործընթացում որպես գործառնական նպատակ հանդես է գալիս կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքը, որպես միջանկյալ նպատակ հանդես է գալիս դրամավարկային քաղաքականության ծրագրի ներքո գնաճի կանխատեսված մակարդակը: Դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի միջոցով ազդակ է հաղորդում ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքներին՝ քաղաքականության դիրքի վերաբերյալ: Ազդակը փոխանցվում է ֆինանսական շուկայի մյուս տոկոսադրույքներին՝ ազդելով գնաճային սպասումների, համախառն պահանջարկի վրա: Իրականացված քաղաքականության արդյունքում, գնաճն աստիճանաբար մոտենում է նպատակային մակարդակին:

Ֆինանսական կայունություն

ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կայունությունը բնորոշում է որպես իրավիճակ, երբ ֆինանսական համակարգը բնականոն կերպով իրականացնում է ֆինանսական միջնորդի իր գործառույթը՝ չվտանգելով տնտեսության զարգացման ներկա և ապագա հեռանկարը, և, միևնույն ժամանակ, ի վիճակի է դիմակայելու բացասական ցնցումներին: Ֆինանսական կայունության խնդիրը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունն է:

Ֆինանսական կայունության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է մակրոպրուդենցիալ քաղաքականություն, որը ենթադրում է համապատասխան գործիքակազմի կիրառում: Գործիքների կիրառումն ուղղված է համակարգային ռիսկերի` կամ այլ կերպ ասած՝ ամբողջ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը խաթարող ռիսկերի նվազեցմանը:

«Արդյունավետ մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման համար Կենտրոնական բանկը մշակել է համապատասխան գործիքակազմ: Կենտրոնական բանկը յուրաքանչյուր գործիքի համար սահմանում է այն միջանկյալ նպատակը, որը պետք է հասցեագրվի, ինչպես օրինակ՝ վարկերի ավելցուկային աճի, լեվերեջի, ավելցուկային ժամանակային անհամապատասխանության և իրացվելիության, կենտրոնացվածության, սխալ խթանների կամ բարոյական ռիսկի վտանգով պայմանավորված խնդիրները»,– նշվում է կարգավորչի մամուլի հաղորդագրության մեջ։

 

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում բանկային տոկոսադրույքները դանդաղ  են արձագանքում ԿԲ տոկոսադրույքի նվազեցմանը․ կարգավորիչ

Կարգավորողը նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության առանձին հատվածներում բարձր ակտիվության ֆոնին պահպանվել է վարկավորման բարձր պահանջարկը

ՀՀ-ի պետական պարտքը  միջնաժամկետ հեռանկարում կայուն կլինի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում. S&P

Հայաստանի պետական պարտքը (բացառությամբ իրացվելի ակտիվների) միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում

Հայաստանի բանկերը քաղաքացիներին անվճար կտրամադրեն հաշիվների մասին տեղեկանքներ

Հայաստանում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան առևտրային բանկերից անվճար ստանալ էլեկտրոնային տեղեկանքներ իրենց բանկային հաշիվների, դրանց մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԿԲ–ն նշել է գնաճի արագացման պատճառները՝ հունիսի մինչև 5,1%

ԿԲ գնահատմամբ՝ գնաճի արագացման գործում նշանակալի ավանդ են ունեցել պարենային համաշխարհային շուկաներից եկող գնային ճնշումը և տեղական արտադրության ապրանքների գների աճը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img