ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով․ Ֆալչետտի

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ներդրողներից մեկն է․ մինչ օրս բանկը ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրո գումարի չափով, որի ավելի քան 85 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածին։ Այս մասին հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Այս ծավալն արտացոլում է ինչպես Հայաստանի կարևորությունը մեզ համար, այնպես էլ երկրի՝ ներդրումները արդյունավետ օգտագործելու աճող կարողությունը», – ասել է նա։

Ֆալչետտիի խոսքով, Հայաստանում արդեն երկրորդ տարին անընդմեջ արձանագրում ենք ներդրումների ռեկորդային մակարդակ։ 

«2025 թվականին մեր ներդրումները գերազանցել են 2024 թվականի պատմական ռեկորդը՝ 396 միլիոն եվրոն, և հասել են 426 միլիոն եվրոյի՝ 26 ծրագրերի շրջանակում։ Այս կայուն դինամիկան արտացոլում է թե՛ ՎԶԵԲ-ի վստահությունը Հայաստանի տնտեսական ներուժի հանդեպ, թե՛ երկրի՝ ներդրումներն արդյունավետ ներգրավելու և օգտագործելու բարձր կարողությունը», – ընդգծել է նա։

Գործադիր տնօրենը նշել է, որ առաջիկայում բանկի ծրագրերի պորտֆելը մնում է ծավալուն։

«Մենք ևս մեկ հաջող տարի ենք ակնկալում՝ շարունակելով աջակցել մասնավոր հատվածի, կայուն ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը և Հայաստանի տնտեսության դիմակայունությանը», – ասել է նա։

Այս համատեքստում Ֆալչետտին նշել է, որ տարածաշրջանային կապակցվածության ամրապնդումը դարձել է կարևորագույն ռազմավարական գերակայություն՝ հատկապես տրանսպորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

«Այս ոլորտներն առանցքային դեր ունեն Հայաստանի երկարաժամկետ արտադրողականության, կայունության և սոցիալական համերաշխության ապահովման գործում», – պարզաբանել է նա։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img