ՀՀ ԿԲ-ն Էկոնոմիկայի նախարարության և ՀԲ-ի հետ քննարկում է փոքր բիզնեսի վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանի Կենտրոնական բանկը Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ քննարկում է հատուկ երաշխիքային հիմնադրամի միջոցով փոքր և միջին բիզնեսին մասնակի երաշխիքների տրամադրման մեխանիզմը։ Այս մասին «ՓՄՁ ոլորտ.  ազդեցություն ու զարգացման մարտահրավերներ» խորագրով համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ բանկային ֆինանսավորման համար դիմելիս փոքր և միջին բիզնեսի հիմնական խնդիրներից մեկը գրավի ապահովվածության պակասն է։

«Շատերը բիզնեսը սկսում են առանց սեփական միջոցների ներդրման, և հենց այդ պատճառով բանկերը պահանջում են գրավի ապահովվածության հարցի լուծում։ Շատ ընկերությունների համար սա դառնում է անհաղթահարելի խոչընդոտ»,- ասել է Գալստյանը։

ԿԲ նախագահը նշել է, որ քննարկվող մասնակի երաշխիքների մեխանիզմը կարող է մեղմել այս խնդիրը։

«Եթե ընկերությունը չունի գրավ, բայց ցանկանում է օգտվել վարկից, ապա որոշակի վճարի դիմաց կարող է դառնալ այս հիմնադրամի մասնակից»,- պարզաբանել է նա։

Միաժամանակ Գալստյանը ընդգծել է, որ նախագիծը դեռևս գտնվում է միայն քննարկման փուլում։

«Գործարկման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել, որպեսզի ծրագիրը լինի արդյունավետ։ Առայժմ որևէ հարցի շուրջ սկզբունքային պայմանավորվածություն չկա»,- նշել է ԿԲ նախագահը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img