Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ավելի բարդ ֆինանսական գործիքների կիրառման հարցում․ ՎԶԵԲ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել՝ աստիճանաբար ամրապնդելով ավելի բարդ ֆինանսական գործիքների ընդունման և կիրառման իր կարողությունները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին։

«Կանաչ ֆինանսավորման ոլորտում արդեն իսկ նկատվում է ուժեղ դրական դինամիկա՝ կանաչ ֆինանսավորման գործիքների, կանաչ բնակելի նախագծերի և կայուն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի միջոցով»,-ասել է նա։

Ֆալչետտին փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ընդլայնմանն ուղղված ԵՄ-ի աջակցությամբ ծրագրերի մեկնարկը կարևոր քայլ է համարել, ինչպիսիք են Հայաստանի համար նախատեսված «Փախստականների դիմակայունության պատուհան» ծրագիրը կամ EU4Business–ՎԶԵԲ վարկային գիծը, որն ապահովված է EFSD+ («Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ պլյուս») ռիսկերի բաշխման գործիքներով։

Նրա խոսքով, կապիտալի շուկաների զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն վերջին բարեփոխումներն ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը՝ պարտատոմսերի ու բաժնետոմսերի թողարկման նպատակով։

«Կապիտալի շուկաների զարգացման համատեքստում ՀՀ Կենտրոնական բանկը հետևողականորեն ցուցաբերում է կարգավորման և վերահսկողության զգուշավոր ու հեռատես մոտեցում։ Ֆինանսական համակարգի նկատմամբ զգոն վերահսկողությունը, ռիսկերի կառավարման վրա կենտրոնացումը և առաջատար միջազգային փորձի ներդրման պատրաստակամությունը վճռորոշ դեր են խաղացել ֆինանսական կայունության ապահովման գործում, հատկապես արտաքին անորոշության ժամանակաշրջաններում»,- ասել է նա։

ՎԶԵԲ գործադիր տնօրենը բարձր է գնահատել Կենտրոնական բանկի հետ սերտ գործակցությունը, այդ թվում՝ պրուդենցիալ կարգավորման ամրապնդման, կապիտալի շուկայի կարգավորման, ինչպես նաև հայկական օրենսդրությանը ենթակա ածանցյալ ֆինանսական գործիքների և ՌԵՊՈ գործառնությունների փաստաթղթավորման ներդրման հարցերում։

Ըստ նրա, այս բարեփոխումները ոչ միայն բարձրացնում են շուկայի մասնակիցների վստահությունը, այլև հիմք են ստեղծում Հայաստանում ավելի խորացված և դիմակայուն ֆինանսական շուկաների ձևավորման համար։

«Թվային ֆինանսների և ֆինտեխ ոլորտները նույնպես մեծ ներուժ ունեն, և դրա հիմքում Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական հմտություններ ունեցող աշխատուժն ու զարգացող թվային էկոհամակարգն է։ Կարգավորող դաշտի շարունակական զարգացումը և ներդրողների վստահության բարձրացումը առանցքային դեր կունենան այս գործընթացի արագացման մեջ»,-եզրափակել է Ֆալչետտին։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հղումով:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img