Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում:

Առցանց գրանցվելու համար պարզապես պետք է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store-ից կամ Google Play-ից, լրացնել անհրաժեշտ տեղեկությունները և հետևել համակարգի հրահանգներին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե և պահանջում է միայն անձը հաստատող փաստաթուղթ և սմարթֆոն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Կենսաչափական նույնականացումից հետո օգտատերերը ստանում են շուրջօրյա հասանելիություն ֆինանսական ծառայություններին՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու:

UNIMobile հավելվածի միջոցով հաճախորդները կարող են բացել բանկային հաշիվ, ձևակերպել սպառողական վարկ, կատարել դրամական փոխանցումներ Հայաստանի ներսում և արտերկիր, համալրել ավանդները, ստեղծել թվային քարտեր, կատարել կոմունալ և այլ վճարումներ ու շատ ավելին: Առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար:

Թվային սպասարկման ուղիների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Հեռակա նույնականացման գործարկումը թույլ կտա դառնալ Յունիբանկի հաճախորդ և օգտվել մոբայլ հավելվածում առկա բանկային ծառայություններից ցանկացած վայրում:

Բացի այդ, UNIMobile մոբայլ հավելվածում գործարկվել են նոր հնարավորություններ: Օգտատերերը այժմ կարող են իրենց ֆիզիկական քարտի համար նոր PIN-կոդ սահմանել՝ առանց այն վերաթողարկելու անհրաժեշտության։

«Քարտեր» բաժնում ավելացվել է «Սահմանափակումներ» ենթաբաժինը, որը թույլ է տալիս սահմանել սահմանաչափեր ըստ գործարքի տեսակի (օնլայն և օֆլայն), ինչպես նաև ըստ տարածաշրջանի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության)։

Յունիբանկը կշարունակի զարգացնել իր թվային ծառայությունները, կատարելագործելով մոբայլ հավելվածը և ստեղծելով նոր հնարավորություններ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img