Հայաստանում զուտ ոչ առևտրային փոխանցումների աճը մարտին արագացել է՝ մինչև 11,7%․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մարտին աճել են 11,7%-ով տ/տ՝ փետրվարին գրանցված 5,2% տ/տ աճից հետո, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամփոփագրում։

«Սա հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքի 17,5% տ/տ աճով, որին բաժին է ընկել ընդհանուր զուտ ներհոսքի 53%-ը, ինչպես նաև այլ երկրներից ներհոսքի՝ 27% տ/տ աճով»,- ասվում է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ից զուտ ներհոսքը չնչին է աճել՝ 0,8%-ով տ/տ՝ նախորդ ամսվա 74,5% տ/տ անկումից հետո։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2026 թվականի մարտին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 58,1 մլն դոլար՝ 2025 թվականի մարտի 52 մլն դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img