ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով՝ միաժամանակ նշելով Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 18-ամյակը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Անցած 18 տարիների ընթացքում «ԼԻԳԱ Ինշուրանս»-ը ճանաչվել է որպես Հայաստանի ճանաչված ապահովագրական ընկերություն՝ հաճախորդների և գործընկերների հետ կառուցելով երկարաժամկետ հարաբերություններ՝ հիմնված վստահելիության, պրոֆեսիոնալիզմի և շարունակական զարգացման վրա։ Այսօր ընկերությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ դառնալով միջազգային ապահովագրական և ֆինանսական էկոհամակարգի մաս։

Վերջին շրջանում ընկերության բաժնետոմսերի 100% ձեռք են բերել եվրոպական ֆինանսական խմբերը՝ GRAWE Group-ը և C-Quadrat Investment Group-ը, ինչի արդյունքում ԼԻԳԱ Ինշուրանսը տեղական ապահովագրական ընկերությունից վերափոխվել է միջազգային ապահովագրական և ֆինանսական էկոհամակարգի մասի։

GRAWE Group-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ապահովագրական խմբերից է՝ շուրջ 200 տարվա պատմությամբ և գործունեությամբ եվրոպական մի շարք երկրներում, իսկ C-Quadrat Investment Group-ը միջազգային ներդրումային խումբ է՝ ակտիվների կառավարման ոլորտում բազմամյա փորձառությամբ։ Նրանց փորձառության, կառավարման մշակույթի և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների համադրությունը ձևավորում է ԼԻԳԱ Ինշուրանս-ի զարգացման նոր հիմքը։

Ինտեգրման շրջանակում ընկերությունը թարմացրել է իր բրենդային ինքնությունը՝ պահպանելով բրենդի հիմնական և ճանաչելի տարրերը՝ անվանումը, վահան խորհրդանիշը և կորպորատիվ գունային լուծումները։ Միաժամանակ, ապրանքային նշանում ավելացվել է «Member of GRAWE Group», որն արտացոլում է ընկերության ինտեգրումը միջազգային ապահովագրական խմբի կազմ և զարգացման նոր մակարդակ։

Վիզուալ փոփոխություններն ընկերությունում ընթացող առավել լայն վերափոխումների արտաքին արտահայտությունն են։ ԼԻԳԱ Ինշուրանսը ներկայումս իրականացնում է կառավարման, գործառնական և պրոդուկտային ուղղություններով էական փոփոխություններ՝ նպատակ ունենալով ներդնել միջազգային լավագույն փորձը և բարձրացնել ապահովագրական ծառայությունների որակը հայկական շուկայում։ Ընկերությունում արդեն ձևավորվել է տնօրինություն՝ որպես կոլեգիալ կառավարման մարմին, ներդրվում են կորպորատիվ կառավարման նոր մոտեցումներ, ակտիվ աշխատանքներ են իրականացվում միջազգային փորձի և եվրոպական ապահովագրական ստանդարտների ներդրման ուղղությամբ։

Զարգացման հաջորդ փուլում ԼԻԳԱ Ինշուրանսը նախատեսում է շուկա ներկայացնել նոր, բարձրակարգ ապահովագրական պրոդուկտներ, ինչպես նաև ներդնել կյանքի ապահովագրություն ՝ Հայաստան բերելով եվրոպական ապահովագրական լավագույն փորձը, լուծումները և սպասարկման մշակույթը։

«Մեզ համար միջազգային խմբերին ինտեգրումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ։ Սա երկարաժամկետ ռազմավարական վերափոխում է, որի նպատակն է ձևավորել ապահովագրական ծառայությունների նոր որակ Հայաստանում։ Մենք արդեն իրականացնում ենք համակարգային փոփոխություններ՝ կառավարման, պրոդուկտների մշակման և հաճախորդների սպասարկման ուղղություններով՝ ներմուծելով միջազգային փորձն ու ստանդարտները։ Առաջիկայում մեր հաճախորդներին կառաջարկենք նոր սերնդի ապահովագրական լուծումներ, այդ թվում՝ կյանքի ապահովագրության ոլորտում։», — նշել է ԼԻԳԱ Ինշուրանս-ի Տնօրինության նախագահ – գործադիր տնօրեն Վահագն Աղավելյանը։

ԼԻԳԱ Ինշուրանս-ն իր զարգացումը դիտարկում է որպես Հայաստանի ապահովագրական շուկայի առավել լայն վերափոխման մաս՝ նպաստելով ոլորտում որակի, վստահության և պրոֆեսիոնալիզմի նոր չափանիշների ձևավորմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

ՀՀ-ի սուվերեն վարկանիշի աճը պետք է նվազեցնի տոկոսադրույքները, բայց արտաքին գործոններն ճնշում են գործադրում գնաճի վրա. Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի  ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img