ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը

Բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձևակերպել մինչև 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ հաճախորդներին հասանելի է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ՝ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով։ Մինչև 10 մլն դրամի հայտերը կարող են դիտարկվել պարզեցված կարգով՝ առանց եկամուտների պարտադիր հաստատման։

Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 17.5%-ից մինչև 21% (փաստացի տոկոսադրույքը՝ 18.9%-23.8%)։ Մարման ժամկետը՝ 3-ից մինչև 10 տարի։ Թարմացված պայմանները նախատեսում են նաև վարկի վաղաժամկետ մարում՝ առանց տույժերի, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական միջնորդավճարի և հայտի դիտարկման վճարի բացակայություն։

«Մենք կայուն հետաքրքրություն ենք տեսնում սպառողական վարկերի նկատմամբ, հատկապես այն հաճախորդների կողմից, ովքեր կողմնորոշված են երկարաժամկետ ֆինանսական լուծումների։ Այս պահանջարկին արձագանքելով՝ բանկը բարելավել է պրոդուկտի պայմանները՝ բարձրացնելով վարկավորման առավելագույն գումարը մինչև 30 մլն ՀՀ դրամ։ Ընդ որում, մինչև 10 մլն դրամի վարկերը հասանելի են ձևակերպման պարզեցված կարգով։ Թարմացված պայմանները հաճախորդներին հնարավորություն են տալիս ներգրավել ավելի խոշոր գումարներ՝ երկար ժամկետով։ Այս փոփոխությունները հաշվի առնելով՝ մենք նախատեսում ենք ընթացիկ տարում ավելացնել վարկային պորտֆելը 30%-ով»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի –  Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը կարելի է ձևակերպել բանկի ցանկացած մասնաճյուղում՝ ներկայացնելով սոցիալական քարտ, անձնագիր կամ ID–քարտ (վարկառուի, համավարկառուի և գրավատուի), ինչպես նաև անշարժ գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր։

Պրոդուկտի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87 87 հեռախոսահամարով։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում  է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img