Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի փողոցներում արդեն զգացվում է ամառվա ռիթմը․ մարդիկ ավելի հաճախ են ընտրում քայլել, աշխատել բացօթյա սրճարաններում, հանդիպել ընկերներին դրսում կամ պարզապես մի քանի րոպե կանգ առնել իրենց սիրելի iced latte-ի համար։ Ամառային սեզոնի ամենահաճելի փոքր սովորություններից մեկը դարձել է սառը սուրճը՝ առավոտյան էներգիայի, կեսօրի դադարի կամ երեկոյան զբոսանքի անբաժան մասը։

Այս օրերին հատկապես նկատելի է, թե ինչպես են սրճարանները լցվում էսպրեսոյի հաճելի բույրով։ Իսկ եթե այս ամենին ավելանա նաև անակնկալ բոնուս՝ ամառային սուրճը դառնում է կրկնակի հաճույք։

2026թ․ մայիսի20-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ Idram&IDBank հավելվածով հետևյալ վաճառակետերում QR վճարում կատարելիս կստանաք 30% idplus բոնուս՝

  • Jermots
  • Cofix
  • Surf Coffee
  • Cultura Coffee
  • Lumen Coffee
  • Prepa

Պարզապես վճարեք Idram&IDBank հավելվածով, իսկ idplus բոնուսներն ավտոմատ  կկուտակվեն։ Հետո դրանք հնարավոր կլինի օգտագործել նույն վաճառակետերում։

Վայելեք մի բաժակ սառը սուրճ, ամառային զովացնող ըմպելիք, համեղ լանչ ու քաղցրավենիք և միաժամանակ կուտակեք բոնուսներ:

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img