Հայաստանում մարտին առևտրային բանկերի ավանդներն աճել են 2,2%–ով, իսկ վարկավորումը՝  1,6%–ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մարտին առևտրային բանկերում ավանդներն աճել են 2,2%-ով (ամսական), իսկ վարկավորման ծավալը՝ 1,6%-ով (ամսական)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամսական ամփոփագրում։

«Փոխարժեքի ճշգրտմամբ տարեկան աճը համախառն ավանդների գծով փոքր-ինչ աճել է մինչև 17,8% (տ/տ), մինչդեռ վարկավորման կայուն աճը դանդաղել է մինչև 23,4% (տ/տ)», — նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀԲ վերլուծաբանները նաև նշել են, որ ֆինանսական համակարգի ցուցանիշները մնացել են կայուն. կապիտալի բավարարության գործակիցը բարձրացել է մինչև 20,5%, իսկ չաշխատող վարկերի ցուցանիշը չնչին աճել է մինչև 1,4%՝ նախորդ հինգ ամիսների ընթացքում 1,3% մակարդակում պահպանվելուց հետո։

ԿԲ տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը 2026 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 8,16 տրլն դրամ՝ նույն տարվա փետրվարի 8,03 տրլն դրամի դիմաց։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա մարտին Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 7,58 տրլն դրամ՝ նույն տարվա փետրվարի 7,42 տրլն դրամի դիմաց։ ($1 — 368.21 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img