Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը հայտարարել է 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի նոր թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը բանկը նախատեսում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

2015 թվականին իրականացված IPO-ից ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 70%-ով։ Նոր թողարկման մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմում է 390 ՀՀ դրամ։ Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք՝ բանկի ցանկացած մասնաճյուղում։ Ներդրման նվազագույն ծավալը կազմում է 1,014,000 ՀՀ դրամ։

Բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո բանկը նախատեսում է դիմել Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)՝ բաժնետոմսերը B ցուցակում ներառելու համար, քանի որ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) մասնաբաժինն արդեն գերազանցում է 10%-ը։

2024 թվականի համար Յունիբանկը բաժնետերերին տրամադրեց 7.8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ, ինչը գրեթե երկու անգամ գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը: Մինչև այս տարվա հունիսի վերջ կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում նախատեսվում է հաստատել 2025 թվականի շահութաբաժինների չափը։

2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Յունիբանկն ապահովել է 1.8 մլրդ դրամ զուտ շահույթ։ Բանկի ակտիվները կազմել են 395 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ 274 մլրդ ՀՀ դրամ։ Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն էր, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգի համակարգ։ Բանկը POS վարկավորման ծավալով երկրի առաջատար հինգ բանկերի շարքում է և զբաղեցնում է առաջատար դիրք տրամադրված POS վարկերի քանակով։

Վարկային պորտֆելի որակի և շահութաբերության էական բարելավման արդյունքում Moody’s-ը Յունիբանկին շնորհել է երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ՝ «կայուն» կանխատեսմամբ։

Բաժնետոմսերի Ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. մայիսի 13-ի Թիվ N 1/210Ա որոշմամբ և հրապարակվել բանկի կայքում՝ www.unibank.am 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img