«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում գործարկվել է ԽԱՂԵՐ  նոր բաժինը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքում (Newsarmenia.am) գործարկվել է նոր թվային բաժին՝ ԽԱՂԵՐ։ Նոր նախագիծը միավորում է տարբեր ժանրերի հանրահայտ խաղեր և ուղղված է օգտատերերի ծառայությունների ընդլայնմանն ու լսարանի ներգրավվածության բարձրացմանը

Ինչպես նշել է «Նովոստի-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը, նոր բաժնի գործարկումը հրատարակության թվային էկոհամակարգի զարգացման ռազմավարության մի մասն է։

«Ժամանակակից մեդիան արդեն միայն լուրեր չեն՝ դասական հասկացողությամբ։ Լսարանն ակնկալում է հարմարավետ ծառայություններ, ինտերակտիվություն և օգտատիրոջ լրացուցիչ  փորձ։ ԽԱՂԵՐ բաժինը ևս մեկ քայլ է Newsarmenia.am-ի՝ որպես ժամանակակից մեդիահարթակի զարգացման գործում, որն ընթերցողներին առաջարկում է ոչ միայն որակյալ կոնտենտ, այլև թվային փոխգործակցության նոր ձևաչափեր»,- ասել է Դավիդյանը։

 «Նովոստի-Արմենիա» գործակալության հատուկ նախագծերի բաժնի ղեկավար Աշխեն Սամվելյանի խոսքով՝ «Նովոստի-Արմենիա»-ում խաղային հարթակի գործարկումն ավելին է , քան պարզապես միայն նոր բաժին․ դա  մի տիրույթի ստեղծում է, որտեղ տեղեկատվությունն աշխուժանում է։

«Մենք մուտք ենք գործել ակտիվ բովանդակության դարաշրջան, որտեղ ինտելեկտը դարձել է գլխավոր կապիտալը, իսկ ուշադրությունը՝ ամենաթանկ արժույթը։ Մենք գործակալության բազմամյա փորձագիտական փորձը փաթեթավորել ենք բացառիկ մեխանիզմների մեջ, որոնք աննախադեպ են Հայաստանի մեդիաշուկայում։ Սա փոխգործակցության նոր ստանդարտ է. այժմ յուրաքանչյուր տեղեկատվական առիթ ոչ միայն պարզապես ընթերցվում է, այլև լիարժեքորեն ապրումակցվում՝ սովորական մեդիա ձևաչափերը վերածելով խորը, ներգրավող և ինտելեկտուալ գրավչության»,- ասել է Սամվելյանը։

Հարթակը նաև լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար հատուկ գործընկերային նախագծերի, բրենդավորված ինտեգրումների և ինտերակտիվ գովազդային ձևաչափերի իրականացման համար։ Նոր բաժինը կարող է օգտագործվել որպես հարթակ digital-արշավների, ներգրավող մեխանիզմների և լսարանի հետ բրենդերի ոչ ստանդարտ փոխգործակցության համար։

Գործակալության մասին

 «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը (newsarmenia.am) մեդիաշուկայում գործում է 2005 թվականից։ Այն հայաստանյան տեղեկատվական դաշտի առաջատարներից մեկն է։ Լրատվամիջոցը կայուն կերպով առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի ամենից շատ մեջբերվող ԶԼՄ-ների շարքում, իսկ կայքը տարեկան ապահովում է ավելի քան 10 միլիոն դիտում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img