IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/ԱՌԿԱ/.    IDBank-ը «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերն էր, որ մեկ հարկի տակ էր միավորել ամենատարբեր ոլորտներում հաջողություն գրանցած առաջնորդ կանանց։

IDBank-ի սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է աշխատավայրում հավասար պայմանների ստեղծումն ու անկախ սեռից՝ բոլոր աշխատակիցներին հավասար հնարավորություններ առաջարկելը։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես կանգնած է նման միջոցառումների կողքին․ «Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ կանանց դերը ցանկացած բիզնեսում կարևոր է և միևնույն ժամանակ կարևոր է, որ բիզնեսում կանանց և տղամարդկանց համար լինեն հավասար պայմաններ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ IDBank-ի միջին օղակի ղեկավարներից սկսած շուրջ 53%-ը կանայք են։ Նրանցից  յուրաքանչյուրը կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք առանցքային են բիզնեսի հաջողության համար», – նշեց Սոնա Մանուչարյանը։

Այս ֆորումը ստեղծվել է կին առաջնորդների համայնքը Հայաստանում միավորելու և ամրացնելու համար, բայց առաջնորդությունը ոչ միայն պաշտոնի, այլև պատասխանատվության մասին է, պատասխանատվություն՝ աջակցելու թիմերին և ստեղծելու զարգացման նոր հեռանկարներ։

«Մենք այսօր  ունենք մոտ երկու հարյուր կին առաջնորդներ, ովքեր այստեղ են և  ներգրավվել են մեր կազմակերպչական փուլին։ Երբ առաջացավ նման ֆորմատի կրթական ֆորում կազմակերպելու միտքը, շատ ոգևորվեցինք և ակտիվ անցանք գործի, որովհետև տեսնում ենք, որ մեր հասարակությունում կանայք ունեն առաջնորդներ լինելու պոտենցիալը։ Ինչպես նաև եթե չլիներ IDBank-ը, այս ֆորումը իրականություն չէր դառնա», – ասաց «Women in Leadership Forum & Awards 2026»-ի համահիմնադիր Մանե Բարեղամյանը։

Ֆորումի պանելային քննարկումների ընթացքում Սոնա Մանուչարյանը կիսվեց մարդկային կապիտալի կառավարման կարևոր հմտություններով և IDBank-ի հաջողության օրինակներով։ Իրենց տաղանդով ու աշխատասիրությամբ՝ կանայք այսօր մեծ ու հզոր թիմերի ղեկավարներ են, ստեղծում են և խթանում նորարարությունը՝ աշխատավայրում ապահովելով ամենակարևորը՝ արդարության և հավասարության միջավայրը։

Փորձի փոխանակումից և պանելային քննարկումներից հետո՝ «Women in Leadership Forum & Awards 2026»- ի կազմակերպիչները մրցանակներ են հանձնում ամենատարբեր անվանակարգերում հաղթած կանանց։ IDBank-ը հաղթողներին նվիրեց իր Travel Card-ը՝ մեկ տարվա անվճար սպասարկման հնարավորությամբ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի պետական պարտքը 2018թ․–ից աճել է 1,7 անգամ, ոչ թե երկու անգամ, ինչպես պնդում է ընդդիմությունը․ Փաշինյան

Նրա խոսքով՝ ներկայիս պետական պարտքի մի մասը կապված է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս — Հարավ» ավտոմայրուղու շինարարության հետ

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img