Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի․/ԱՌԿԱ/.   Յունիբանկում այսուհետ հնարավոր է անվճար պատվիրել աշխատավարձային քարտ՝ դիմելով առցանց։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս դիմել Arca աշխատավարձային քարտի համար ցանկացած հարմար ժամանակ՝ լրացնելով առցանց հայտն ընդամենը մի քանի րոպեում։ Դրա համար անհրաժեշտ է անցնել Յունիբանկի կայքում տեղադրված հղումով կամ գործընկեր ընկերություններին տրամադրված QR կոդով, սեղմել «Պատվիրել քարտ» կոճակը և անցնել նույնականացման գործընթացը։

Քարտի համար դիմելիս՝ անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID) և անցնել կենսաչափական նույնականացում՝ հետևելով համակարգի պարզ հրահանգներին։ Քարտն անվճար կառաքվի նշված այլ հասցեով կամ բանկի մասնաճյուղ:

Աշխատավարձային քարտի առցանց պատվիրման գործարկումը Յունիբանկի հերթական քայլն է թվային ծառայությունների զարգացման և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Arca քարտը հնարավորություն է տալիս ստանալ 2% հետվճար (քեշբեք) անկանխիկ գործարքների համար։ Հետվճարը տրամադրվում է 1 000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի առավելագույն չափը կազմում է 6 000 ՀՀ դրամ, իսկ ամսական առավելագույն չափը՝ 60 000 ՀՀ դրամ։

Քարտապանները կարող են նաև ստանալ աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով վարկային գիծ, օգտվել մոբայլ հավելվածից, SMS ծանուցումների ստացման հնարավորությունից: Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Բացի այդ, Յունիբանկի աշխատավարձային քարտի հետ տրամադրվում են կուպոններ՝ ընտանիքի անդամների համար մինչև երեք անվճար բազմարժութային քարտ ձևակերպելու հնարավորությամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img