Thu, 17 July
35.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Կոնվերս Բանկը հայտարարում է CashBack արգենտինական գինու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը մինչև ապրիլի 29 կայանալիք «Արգենտինական գինուշաբաթի» շրջանակում իր գործընկերների ցանցում հայտարարում է  25տոկոսի CashBack` արգենտինական գինիների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

CashBack-երը հաճախորդների խրախուսմանը միտված լավագույն, ամենարդյունավետ լոյալության ծրագրերից են, որոնք մի կողմից թույլ են տալիս հաճախորդներին գնումներ կատարելիս հետ ստանալ գործարքի գումարի մի մասը՝ խնայելով գումար, մյուս կողմից էլ խթանում են անկանխիկ գործարքները:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս CashBack ակցիաներով և, այս առումով, հաճախորդներին հետ վերադարձված գումարի ծավալով հայաստանյան առաջատարներից է: Ըստ որում, մենք առանձնանում ենք ոչ միայն նման առաջարկների մեծ հաճախականությամբ, այլև հետ վերադարձվող գումարի չափով՝ 25 տոկոս CashBack-ը աննախադեպ էՀայաստանում», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, 2014թ –ից ի վերԿոնվերս Բանկի հայտարարած CashBack ակցիաների ընթացքում Բանկի հաճախորդներին է վերադարձվել ավելի քան 260 մլն դրամ:

Զուգահեռաբար, յուրաքանչյուր գնման համար հաճախորդները ստացել ենԿոնվերս Միավորներ, որոնք կարող են փոխանակել նվերներով Բանկի գործընկերների ցանցում:

«Առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նման շահավետ ակցիաներով՝ իր քարտապան հաճախորդներին շահավետ գնումների և խնայելու հնարավորություն տալով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ակցիայի մանրամասներներին և գործընկերային ցանցին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img