«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018թ. երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2018 թվականի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են` 1. Արարատբանկը, 2. Անելիք բանկը (2018 թ.–ի մայիսի 30–ից` ID Bank), 3. Ամերիաբանկը, 4. ՎՏԲ–Հայաստան բանկը և 5. Արդշինբանկը։

2018 թվականի երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1084,3` 2017 թ.–ի երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 26,7 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2017 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 855,9)։

Միաժամանակ, 2018 թ.–ի  առաջին եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն ավելացել է 15,2 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2018 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 941.3)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական վարկանիշը 2018 թ.–ի երկրորդ եռամսյակում,  2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է` 602,2 –ից  մինչև 789,4 (ԸՎՑ–ն 2018 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 720,7)։

Հինգ առաջատար բանկերի ընդհանուր մասնաբաժինը մամուլի վարկանիշի ընդհանուր ծավալից կազմել է 73 տոկոս (ԸՎՑ–ն 2017 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 70%, իսկ 2018 թ–ի առաջին եռամսյակում` 77%)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար «ԱՌԿԱ» գործակալությունն օգտագործել է «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Ժամանակ», «Ժողովուրդ» տպագիր լրատվամիջոցների նյութերը։ Էլեկտրոնային աղբյուրներից ընտրվել են Panarmenian–ը, ARKA–ն, Newsarmenia–ն, Armbanks–ը, Banks–ը, Banker–ը, Arminfo–ն, Finport–ը, Panorama–ն, Lragir–ը.

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» տեղեկագրում (#02 (34), 2018 թ.–ի երկրորդ եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img