Sun, 22 February
-1.9 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Արևային էներգիա ՓՄՁ-ների համար. Յունիբանկի և Շտիգենի նոր առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արևային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը:

Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ: Բավական է ձեռք բերել արևային էլեկտրակայան (PV) և ցանկացած փոքր և միջին բիզնես դառնում է ավելի էներգաարդյունավետ և մրցունակ:Անգամ եթե շրջանառության մեջ առկա չեն ազատ միջոցներ, ժամանակակից սարքավորումները կարելի է ձեռք բերել նոր վարկատեսակի միջոցով, որը Յունիբանկն առաջարկում է KfW գերմանական բանկի հետ համագործակցության շրջանակում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկի նոր վարկատեսակը հենց այդպես էլ կոչվում է` «Արևային էներգիա»: Վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով և մինչև 10% տարեկան տոկոսադրույքով:

«Արևային էներգիա» վարկը տրամադրվում է դրամով արևային էլեկտրակայանների, ջրատաքացուցիչների (SWH) և կից սարքավորումների ձեռքբերման համար:

«Հայաստանում վերջին տարիներին արևային էներգիայի հիման վրա աշխատող սարքավորումների նկատմամբ պահանջարկն աճում է արագ տեմպերով: Արևային էներգիան օգտագործվում է և խոշոր, և փոքր ձեռնարկություններում, և գյուղացիական տնտեսություններում, և հյուրանոցներում: Մեր նոր վարկը նպաստում է այլընտրանքային` արևային էներգետիկայի ոլորտի, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը` նվազեցնելով նրանց էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը: Ավելին, գեներացվող էլեկտրաէներգիան, ավելցուկի դեպքում, կարող է անգամ վաճառվել», – նշել է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն ԴավիթՊետրոսյանը:

«Հայաստանում արևային էներգիայի ներուժը հսկայական է, բայց այսօր այս ռեսուրսի հաշվին մենք բավարարում ենք մեր կարիքների ընդամենը 2-3%-ը: Յուրաքանչյուր բիզնես, ընտանիք կամ պետական հաստատություն կարող է շահել` օգտվելով այս տեխնոլոգիայից, և դա կարող է անել առանց նախնական ֆինանսական ներդրումների: Ելնելով մեր հաճախորդների պահանջարկից և Շտիգեն ընկերության վաճառքներից, կարող եմ վստահորեն ասել, որ արևային էներգետիկայի ոլորտում մեր կողմից 8 տարի նախապատրաստվող հեղափոխությունն արդեն սկսված է: Կարծում եմ մեր գործընկեր Յունիբանկի այս քայլը հենց ժամանակին է և ռազմավարական առումով շատ ճիշտ», -ընդգծել է Շտիգեն ընկերության հիմնադիր, վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանը:

Օգտվելով Յունիբանկի վարկից, կարելի է ձեռք բերել արևային էլեկտրակայան, որի փոխհատուցվելիության ժամկետը կազմում է 5-7 տարի: Հաշվի առնելով, որ արևային էլեկտրակայանի դեպքում կարիք չկա վճարելու էլեկտրաէներգիայի համար, վարկառուի համար առավելություններն ակնհայտ են:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Անհուսալի վարկերի մասնաբաժինը նվազման միտում ունի․ դրանք 2%-ից ցածր են․ ՀԲՄ նախագահ

Անհուսալի վարկերի մասնաբաժինը համակարգում նվազման միտում ունի

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img