Յունիստրիմ Օնլայնը հաճախորդների համար անձնական գրասենյակ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Յունիստրիմ օնլայն դրամական փոխանցումների համակարգն օգտվողների համար դարձել է ավելի հարմարավետ։

Այսուհետ յուրաքանչյուր հաճախորդ  unistream.ru  կայքում կարող է մուտք գործել իր անձնական գրասենյակ և դիտել օնլայն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ստուգել ընթացիկ փոխանցման կարգավիճակը, հայտնում է Յունիստրիմի մամուլի ծառայությունը։

«Անձնական գրասենյակը ստեղծելիս հաշվի է առնվել կուտակված փորձը և Յունիստրիմի հաճախորդների ցանկությունները: Անձնական գրասենյակի միջոցով կարելի է կատարել ինչպես նոր փոխանցումներ, այնպես էլ կրկնել առավել վաղ կատարած գործարքը: Կրկնակի կատարվող փոխանցումների ժամանակ տվյալները լրացվում են ավտոմատ կերպով:  Բացի դա, անձնական գրասենյակում օգտվողը կարող է պահպանել փոխանցման համարով կտրոնը` օգտվելով համակարգչից, նոութբուքից, պլանշետից կամ հեռախոսից»,– ասվում է հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, անձնական գրասենյակ կարելի է մուտք գործել հաշված վայրկյանների ընթացքում:  Անգամ ծածկագիր և գաղտնաբառ ստեղծելու և հիշելու կարիք չկա. մուտքն անձնական գրասենյակ իրականացվում է հաճախորդի հեռախոսահամարով, իսկ մեկանգամյա օգտագործմանգաղտնաբառն ուղարկվում է օգտվողի բջջային համարին:  Նոր գաղտնաբառի ձևավորումը յուրաքանչյուր մուտքի ժամանակ բարձրացնում է անվտանգության մակարդակը:

«Յունիստրիմն անընդհատ բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Օգտվողների համար մշակելով Անձնական գրասենյակ` մենք հաշվի առանք հաճախորդների կարծիքը, ում համար շատ կարևոր էր ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում ունենալը և արագ փոխանցումներ կատարելը: Հաճախորդները կարևորում են ծառայության հարմարավետությունը: Հուսով ենք, նրանք կգնահատեն Անձնական գրասենյակի օգտակարությունն ու կայն հնարավորությունները», – նշեց Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը:

2018թ-ի հունվարից Ռուսաստանից  առցանց փոխանցումների ծավալը կրկնակի աճել է, ինչը փաստում է այս ծառայության նկատմամբ եղած մեծ պահանջարկը: Բանկի վերլուծաբանների կարծիքով, մինչև տարեվերջ այս ցուցանիշը կարող է աճել ավելի քան 3 անգամ: Հաշվի առնելով այս հանգամանքը` Յունիստրիմը կշարունակի օնլայն ծառայությունների տեսականու ընդլայնումը: Անձնական գրասենյակի ստեղծումը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img