ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ՀՀ դրամով ներդրված ավանդների տոկոսագումարի բարձրացում մինչև 10%, 1 տարի մարման ժամկետով ավանդների համար:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, առաջարկի նպատակն ավանդների եկամտաբերության բարձրացումը և պայմանների առավելագույնս բարելավումն է։

Այսպիսով, բանկը կյանքի ցանկացած փուլի համար ստեղծել է խնայողությունների ապահով ու շահավետ պահպանման և ավելացման ամենաբարենպաստ պայմանները:

«Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կատարել խնայողություններ ընտանիք ստեղծելու, ապահով ապագայի և անհոգ կյանքի համար, իսկ բանկն իր հերթին կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսագումարի վճարման տեսքով»,– ասվում է հաղորդման մեջ։

Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույն 730 օր մարման ժամկետով:

Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է հաշվեգրվել Mastercard և Visa միջազգային պլաստիկ քարտերի հաշվին, որոնք Բանկը ավանդատուներին շնորհում է որպես նվեր առանց ամսեկան սպասարկման վճարի ավանդների ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Ի լրումն բանկի հուսալիությանը, ավանդի հուսալիությունն ապահովում է նաև «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը», որը մինչև 100% ապահովագրում է մինչև 10 մլն. ՀՀ դրամով և մինչև 5 մլն դրամին համարժեք արտարժույթով ավանդները:

Սկսած օգոստոսի 15–ից ավանդների վերաբերյալ բանկը թողարկել է նոր գովազդային արշավ, որի տեսահոլովակը կարելի է դիտել` անցնելով հղումով։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img