ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում  վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով և պաշտպանված են մեկանգամյա SMS-ծածկագրերով:

«Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի, և օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը և հուսալիությունը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Շնորհիվ Մոբայլ և Ինտերնետ բանկ նորացված ծառայությունների այսուհետ հաճախորդները կարող են անմիջապես, օնլայն  ռեժիմով, իրականացնել դրամական փոխանցումներ  իրենց հաշիվների/քարտերի միջև, փոխանցումներ Բանկի այլ հաճախորդներին, կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ և ավանդի համալրումներ», – հայտնում բանկից:

Նաև հաճախորդի ժամանակը խնայելու  և առավել որակյալ սպասարկման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը  Մոբայլ բանկ նորացված ծառայության միջոցով իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում առանց մասնաճյուղ այցելելու և առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու՝

  • ստանալ դրամական փոխանցումն անմիջապես իր քարտին/հաշվին: Դրա համար պարզապես անհրաժեշտ է Մոբայլ բանկի “Վճարումներ” բաժնում ընտրել “Փոխանցման վճարման հայտ” տարբերակը և նշել փոխանցման համարը, գումարը, արժույթը և քարտի համարը, որի վրա պետք է հաշվեգրվի փոխանցումը:
  • ձևակերպել վարկային հայտ՝ ընտրելով հետաքրքրող վարկատեսակը, ինչից հետո հայտը կվերլուծվի Բանկի կողմից:

«Բացի այդ կատարելագործվել է կոմունալ վճարների բաժինը, մասնավորապես՝ բջջային կապի վճարումներ ենթաբաժինը: Այսուհետ բջջային կապի վճարումներ կատարելիս հաճախորդին անհրաժեշտ չէ հավաքել հեռախոսահամարը, այլ ընդամենն անհրաժեշտ է հեռախոսի կոնտակտների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, որից հետո վճարումը կիրականացվի ակնթարթորեն», – նշված է հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img