Յունիբանկը համակարգչային դասասենյակներ և դպրոցական պարագաներ է նվիրում սահմանամերձ դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և                       Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական  միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները:  Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին  տեղի ունեցավ  Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային                       դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված   և հագեցված են ժամանակակից տեխնիկայով`   համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ  դպրոցական կահույք,  ծրագրային ապահովում, – նշեց                       Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: –   Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչները                       անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի  նկատմամբ»:

Յունիբանկը  Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600                       աշակերտներին նվիրեց նաև դպրոցական    պարագաների փաթեթներ: Աշակերտների համար կար ևս մեկ  անակնկալ` բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին                       վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին ևս հանձնեցին   համակարգիչներ:

«Մենք  շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին  օժանդակելու համար, – նշեց Բերդավանի միջնակարգ  դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Երեխաների համար  կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի                       հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր  հովանավորի շնորհիվ»:

Սա   առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին :  Կրթության բարելավման   ծրագրի շրջանակներում, համակարգչային  դասասենյակ  արդեն իսկ բացվել է Գյումրու դպրոցներից մեկում: Մի  քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն  Արցախի  երկու դպրոցներում:

«Մեր  ծրագիրը երկարաժամկետ   է, և դրանում արդեն  ներառվել են  այլ դպրոցներ, որոնք ևս         ունեն  համակարգչային  տեխնիկայի կարիք, – նշեց Յունիբանկի                       Վարչության նախագահ Մեսրոպ  Հակոբյանը:  – Դպրոցների  տեխնիկական   հագեցվածությունը պետք  է համապատասխանի  ժամանակակից  պահանջներին:  Մենք  շարունակելու ենք աջակցել  կրթական հաստատություններին,  հատկապես` սահմանամերձ դպրոցներին»:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img