ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի գնման նոր ծրագիր, որն ունի մի շարք առավելություններ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Առավելությունների շարքում են` հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը, փոխել վարկի արժույթը, ավելացնել վարկի ժամկետը, ինչի հետևանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը և կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը», – հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռնվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով առավել շահավետ պայմաններով և պարզեցված գործընթացով:

«Հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկում կգնվեն հետևյալ բարելավված պայմաններով. տարեկան տոկոսադրույք՝ սկսած 10.9%*, վարկի ժամկետը՝ մինչև 30 տարի, վարկի գումար՝ մինչև 80 մլն ՀՀ դրամ, հիփոթեքի գնման որոշման կայացում՝ մինչև 1,5 օրվա ընթացքում,  հաճախորդի եկամուտները չեն վերլուծվում», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկի գնման համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Նշվում է նաև, ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի գնման պայմաններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ այցելելով Բանկի մասնաճյուղեր, www.vtb.am կայք կամ զանգահարելով Միասնական տեղեկատվական կենտրոնի 8787  հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img