Mon, 9 June
19.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր սեգմենտների հաճախորդներին դեպոզիտներ է առաջարկում և բարելավում ավանդների ապրանքային շարքը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը պատմել է բանկի դեպոզիտային ապրանքների և նրանց առավեությունների, դեպոզիտային ապրանքնրի պահանջարկի և ըստ ավանդների բանկի ցուցանիշների մասին:

– ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավանդային պրոդուկտների բավականին լայն շարք: Պատմեք, խնդրեմ, ավանդատուների ո՞ր խմբի համար են դրանք նախատեսված:

– Իսկապես, Բանկն առաջարկում է ավանդների լայն շարք, որը մշակված և նախատեսված է տարբեր սեգմենտների հաճախորդների համար: Մենք մանրակրկիտ մշակում ենք մեր պրոդուկտային շարքը, ելնելով շուկայի պահանջներից և տրամադրում ենք առավել պահանջված ծառայություններ և պրոդուկտներ:  Մենք ունենք ավանդներ հաճախորդների բոլոր սեգմենտների համար, այդ թվում՝ թոշակառուների ու նրանց, ովքեր ցանկանում են ապահովել իրենց երեխաների ֆինանսական ապագան:

–  Բանկի ո՞ր ավանդներն են առավել պահանջված հաճախորդների կողմից:  

– Առավել մեծ պահանջարկ ունեն “Շահավետ”, “Պրոգրես” և “Սոցիալական” ավանդները: “Շահավետ” ավանդը՝ անշարժ գույքի ձեռքբերման, ուսման կամ հանգստի համար միջոցներ կուտակելու ամենատարածված եղանակն է։ Մեր ավանդատուների 65% – ը օգտվում են այս ավանդատեսակից և ունեն հնարավորություն ներդնել ավանդներ 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել հենց ՀՀ դրամով։ Այսպիսով, Բանկի յուրաքանչյուր 6-րդ ավանդատուն իր միջոցները ներդնում է “Շահավետ” ավանդի տեսքով:

Այս ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները և ստանալ տարեկան մինչև 10% եկամուտ 2 տարվա ընթացքում՝  առանց մուտքագրումների և ելքագրումների ավանդի գործողության ընթացքում, ինչն էլ հաճախորդին հնարավորություն է ապահովում նախապես պլանավորել իր եկամուտների/տոկոսագումարների օգտագործումը:

“Պրոգրես” ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր հակված են խնայողություններ կատարել  ամսական եկամուտից՝ աշխատավարձ, վարձակալական մուտքեր և այլն: Այստեղ եկամուտը կազմում է մինչև 9.50%՝ 2 տարվա ընթացքում ավանդը անսահմանափակ անգմաներ համալրելու հնարավորությամբ:

Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու համար մենք ունենք հատուկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ  գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ավտոմատ հատկացնել միջոցների մի մասը ավանդի համալրմանը: Բանկի ամեն 2-րդ ավանդատուն ընտրում է “Պրոգրես” ավանդը:

3-րդ տեղն է զբաղեցնում “Սոցիալական” ավանդը, որը հատուկ մշակված է սոցիալական թոշակառուների ու ուժային կառույցների թոշակառուների համար: Այս ավանդատեսակը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ընտրել տոկոսագումարները ստանալու պարբերականությունը իրենց հայեցողությամբ՝ ամեն ամիս կամ ժամկետի վերջում: Յուրաքանչյուր 3-րդ թոշակառուն, որը սպասարկվում է  ՎՏԲ-Հայաստան Բանկում, օգտվում է “Սոցիալական” ավանդից:

– Բանկի ավանդատեսակների շարքում կա ևս մեկ պրոդուկտ, որն արժանի է առանձնակի ուշադրության՝ երեխաների ապագան ապահովելու նպատակով ավանդ: Որո ՞ նք են դրա առանձնահատկությունները:

– Անշուշտ, այս ավանդատեսակը յուրահատուկ է  մեր պրոդուկտների շարքում: Մեր երեխաների ապագան կարևորագույն բաղադրիչն է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ի վերջո, հավաքելով գումար երեխայի  վաղ տարիքից, դուք, ըստ էության, կառուցում եք նրա ապագան, պետք է ստեղծել որոշակի հարթություն, որի հիման վրա նա կարող է հեշտությամբ մտնել հասուն կյանք։ Կուտակած միջոցները կարող են ուղղվել ուսման վարձի վճարմանը և սեփական բնակարանի կամ ավտոմեքենայի գնմանը: Ծնողները գումար են հատկացնում երեխայի ապագայի համար, իսկ Բանկն ավելացնում է այդ միջոցները: Այսպես, չափահաս դառնալուն պես կարող է ձևավորվել բավականին մեծ գումար։ Օրինակ, 15 տարի անց երեխային 10 մլն դրամի չափով գումար ապահովելու համար անհրաժեշտ է կուտակել ամսական ընդամենը 40,000 դրամ։

– Ո՞րն է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելությունը ավանդատուների համար: Ինչ՞ու նրանք պետք է ընտրեն հենց ՎՏԲ-Հայաստան Բանկ ավանդ ներդնելու համար:

– Յուրաքանչյուր պոտենցիալ հաճախորդ նախքան իր ընտրություն կատարելը և կոնկրետ բանկ դիմելը, մանրակրկիտ ուսումնասիրում է նրան առաջարկվող ծառայությունները և տվյալ բանկի ֆինանսական պրոդուկտները: Մեր Բանկի առավելություներն են առաջին հերթին, հուսալիությունը, շահավետ տոկոսադրույքը, հարմարավետ պայմանները և աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը:

Վստահաբար կարող ենք պնդել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը այն բանկն է, որին վստահում են հաճախորդները, որն ապահովում է հաճախորդների դրամական միջոցների հուսալիությունն ու պահպանությունը և որը մշտապես կատարելագործվում է իր հաճախորդների հարմարավետության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Բացի հենց Բանկի հուսալիությունից ավանդի հուսալիությունը ապահովում է նաև “Ավանդների երաշխավորման հիմնադրամը”, որը 100% – ով երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով ավանդները  և մինչև 5 մլն դրամ՝ արտարժույթով:

Բացի այդ, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին մատչելիություն և օպերատիվություն ավանդներ ձևակերպելիս: Բացի այդ, Բանկը հնարավորություն է ընձեռում համալրել ավանդները օնլայն ավելի քան 2000 վճարային տերմինալների միջոցով, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Առաջիկայում Բանկը կգործարկի  Բջջային բանկի և Ինտերնետ բանկի միջոցով ավանդների ձևակերպման և հետագա համալրման հնարավորությունը, ինչը զգալիորեն կխնայի մեր հաճախորդների ժամանակը:

– Դուք արդեն ձևավորե՞լ եք ավանդների պրոդուկտային շարքը, թե՞ պլանավորում եք ինչ-որ բան ավելացնել?

– Մեր թիմը մշտապես աշխատում է արդիականացնել ավանդների պրոդուկտային շարքը: Մենք ամեն տարի անցկացնում ենք մի քանի ակցիաներ, որոնք ուղղված են տոկոսադրույքների բարձրացմանը կամ տոկոսագումարների վճարմանը ավանդի ժամկետի սկզբում,  այսինքն ավանդի ձևակերպման պահին:  Վերջին տարիներին ակցիաների արդյունքները ուսումնասիրելիս բազմիցս համոզվել ենք, որ մեր ավանդատուների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում հենց ավանդների  ձևակերպման պահին տոկոսագումարները ստանալու տարբերակը:

Մենք, մեր հերթին, ամեն կերպ նպաստում ենք ոչ միայն հաճախորդների միջոցների պահպանությանы, այլ նաև դրանց ավելացմանը, վճարելով տոկոսներ, որոնք, ի դեպ, Հայաստանում բավականին բարձր են։

–  Ինչպիսի՞ն է Բանկի 2017-2018 թթ. ավանդային պորտֆելը:

– 2017 թ.–ին  Բանկին հաջողվել է աճեցնել ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 20% – ով, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, ուրախալի է ազգային արժույթի հանդեպ վստահության աճի փաստը. աճի ավելի քան 60%-ը ապահովվել է դրամային միջոցների հաշվին, ինչը վկայում է հաճախորդների մոտ խնայողությունները կատարել եկամուտ ստանալու արտարժույթով սովորույթի մշակման մասին:

Հաճախորդների ցպահանջ միջոցների նման աճ ապահովված է նաև 2018 թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ինչը հանդիսանում է դրական ազդակ մինչև տարվա վերջ ավելի մեծ աճի։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

ԱՄՆ տնտեսությունն ու համաշխարհային անորոշությունը․ ԿԲ նախագահը պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Մայիսի 6-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6.75%

Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը

Կոնվերս Բանկը հայտարարում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Կանաչ ֆինանսավորման խթանում կայուն զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագրին միանալու մասին

100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում՝ Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում տեղաբաշխվել են ռեկորդային՝ ընդհանուր 100 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img