Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները։

«Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի  16-18-ը,  Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի <<Ուսանողական>>,  Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս Բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», – ասել են Բանկում` հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

Նշենք, որ  «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև  դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի` առանց սպասարկման վճարի:

Ուսանողների  միջազգային օրվան նվիրված ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/11/15/cashbackstudents/

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img