Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս  նվազեցնել  կանխավճարի գումարը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և  այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար:  Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% – անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում),  ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլևս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո):

«ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկերի պայմանների և կանխավճարային ապահովագրության հիմնական պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով», – հայտնում են բանկից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img